Tuesday, 16 04 2024
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Սնափառություն․ Ծառուկյանը կաղապարված պատկերացում ունի, որ այսպես կարող է իրեն ավելի Աստվածամերձ զգալ

Համացանցում այս օրերին, ինչպես հայտնի է, ամենաքննարկվող թեմաներից մեկը  հայտնի գործարար, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի՝ իր  ֆեյսբուքյան էջում արած  գրառումն է՝ կից տեսահոլովակով: Գրառման մեջ գործարարը  մասնավորապես հայտնում  է, որ իր ընտանիքը հայտարարում է մրցույթ՝ Հիսուս Քրիստոսի  33-մետրանոց  արձանը «Հայաստան  աշխարհի  բարձունքում»  կառուցելու համար, որպեսզի  վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին, քանի որ, ըստ նրա, հայ ժողովուրդը, լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները, և հիմա այս արձանը կօգնի նրան՝ հավատալու, համախմբվելու և հաղթահարելու մեր հայրենիքին բաժին ընկած ծանր ու դժվարին  ժամանակները: Ընդամենը ժամերի ընթացքում գրառումը արժանացավ բուռն քննարկումների՝մեծամասամբ  ծաղրի և սուր ու հեգնական քննադատությունների տեսքով: Մեծ տարածում գտած ծաղրանկարներից մեկում Հիսուս Քրիստոսի բարձրադիր արձանը  փակել է աչքերը, որ չտեսնի իր ներքո գտնվող կիսաքանդ, աննորոգ դպրոցն ու մանկապարտեզը, մեկ այլ նկարում էլ Քրիստոսի արձանը սստեղծված է Ծառուկյանի  կերպարով՝ հայ ազգին այս ծանր վիճակից հանող ամենակարող փրկիչ: Մի քանի մեկնաբանություններում էր ծաղրվում էր այն, որ գործիչն այսպիսի նայիվ  քայլերով  է փորձում հաղթահարել  մի կողմից՝ աստվածահաճո և սրբազան  լինելու, անունը պատմության մեջ դարերով թողնելու բարդույթը, մյուս կողմից՝ ժողովրդին հաճոյանալու, նրա  դարդ  ու ցավերով սրտացավ  երևալու կերպով  սեփական վարկանիշի բարձրացման խնդիրը լուծել:

Համացանցում շրջանառվեց նաև  հակադարձող և Ծառուկյանին արդարացնող թեզեր, այն է՝ այդ հուշարձանի կառուցումը աշխատանքով կապահովի շատ մարդկանց, իսկ  հետագայում կապահովի տուրիստական  մեծ հոսք, բացի այդ՝ խոսվում է նրա մասին, որ Ծառուկյանը տարիներ  ի վեր զբաղվում է բարեգործությամբ, օգնում է անապահով ապրող ընտանիքներին: Որոշ հանրային դեմքեր,  մտավորականներ, սակայն, լուրջ անհանգստություն  են հայտնել, որ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ արգելելու  ոչ միայն այս, այլև նմանատիպ մասսայական, ամեն մի կմ-ի վրա  խաչերի տեղադրման ու խաչքարերի կառուցման՝ ընդ որում վիճահարույց ճաշակով, ընկալումներով,  նախաձեռնությունները, որոնք  այլևս դուրս են առողջ տրամաբանության  ծիրից և  ընկճող են, բացի այդ, ըստ նրանց, սա բոլորովին  սխալ միջոց է զոհերի հիշատակի  հարգանքի և պարտքի արտահայտման համար:

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ ծանրագույն, ճգնաժամային իրավիճակներում  հանրությունները կամ անհատները փորձում են  կենսունակության    մեխանիզմների միջոցով  հաղթահարման ճանապարհներ գտնել: «Հիմա՝ 44-օրյա ջախջախիչ պատերազմից հետո, անադյունավետ պետության իրավիճակում, ճնշված անհատները փորձում են յուրահատուկ ելքեր գտնել, երբեմն էլ, ինչպես Ձեր նշած գործիչը, հիմնվելով հասարակական՝ անորոշությունից ընկճված տրամադրությունների վրա՝ փորձ են անում տարբեր միջոցներով ցույց տալ, որ հենց իրենք են այդ փրկօղակը, ճգնաժամից հանող  աստվածահաճո և կարող առաջնորդի կերպարը»,-ընդգծում է բանախոսը:  Մյուս կողմից, ըստ Դիլբարյանի, բարձրագույն հասկացությունները, այն էլ՝դավանաբանական և բարոյագիտական, ինչպիսին  նաև հավատքն է, հավատի ինստիտուտը, ունեն սրբազանական նշանակություն,սակայն գործնական առումով ազգային, քաղաքական-սոցիալական խնդիրների հաղթահարման վրա ազդեցություն ունենալ չեն կարող։

Անդրադառնալով  կոնկրետ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ տիկին Դիլբարյանը հակված է կարծելու, որ Ծառուկյանի անձնավորության և նմանատիպ կերպարների  համար ավելի շատ ենթագիտակցական միամիտ մղում է, կաղապարված պատկերացում, որ այսպես կարող են  իրենց ավելի աստվածամերձ զգալ, կամ, որ հսկայական  գումարներով այսպիսի մեծ արձան կառուցելով՝ կարող են իրենց թերությունները,սխալները շտկել,ինչ-որ տեղ  ներվել: Եթե այս մղման մեջ լիներ ավելի շատ ժողովրդին հաճոյանալու խնդիր, ապա ավելի շուտ այս  գործիչը  ցուցադրաբար բարեգործություններ կաներ, ինչպես հաճախ անում է, և կբավարարվեր դրանով: «Ես այս երևույթը  կհամեմատեի կաթոլիկ եկեղեցում մի ժամանակ ընդունված մի կարգի հետ, երբ անձինք, պարբերաբար  որոշակի գումար  հատկացնելով եկեղեցուն, փոխարենը ստանում էին  ինդուլգենցիա, հոգևոր մաքրագործման երաշխիք: Այս պարագայում էլ գործ ունենք  նույն հոգեբանական  կարծր  կաղապարվածության հետ, որովհետև կաղապարներով առաջնորդվելը, տրորված, հին ճանապարհով գնալն ավելի հեշտ է, քան  նոր բան մտածելը ու  դժվար ճանապարհով գնալը, բայց դրանք հեռացնում են պետության,հանրության իրական խնդիրներից և միշտ ունենում է հակառակ ազդեցություն»,-ընդգծեց տիկին Դիլբարյանը:

Նա կարծում է, որ ամենուրեք այսօր խաչեր տեղադրելը, խաչքարերի  և ընդհանրապես համահավաք մահարձանների մասշտաբային կառուցումը, մահարձանի հանդեպ երկյուղած վերաբերմունքը, սկսում է մեծ  նշանակություն ստանալ հանրության շրջանում, ինչը շատ մտահոգիչ է, քանի որ  բացասական ազդեցություն է ունենալու ճգնաժամից, հուսալքումից դուրս գալու վրա, հակառաը՝ նպաստելու է  խորացմանը, ընկճվածության ավելացմանը, ավելին՝ կարող է  ոչնչացնել անհատական և հասարակական  կենսական, ստեղծարար էներգիան,ներուժն ու եռանդը, կենսասիրությունը։

Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի,  այսպիսի նախաձեռնություններով բազմաթիվ  իրենց զավակներին կորցրած, տնից-տեղից զրկված  ընտանիքներին, մենք  նրանց սարսափելի կորստի, մահվան ողբերգական շրջապտույտից չենք թողնում դուրս գալ։ «Շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ մեր զոհերի հիշատակը հարգելու ամենաճիշտ տարբերակը, զինվոր կորցրած ընտանիքներին օգնելն է, անտուն մնացած մարդկանց  համար գոնե մի տուն կառուցելն է, մեկ դպրոց, աշխատատանոց, հիվանդանոց կառուցել կամ վերանորոգելն է, բացի այդ՝ հազարավոր հաշմանդամ զինծառայողների կարող են  օգնել,սոցիալական անապոհովներին, բանակին՝թեկուզ  պոստեր կառուցելու հարցում,մշակութային օջախներ վերանարոգեն: Բազմաթիվ կիսաքանդ,խոնարհված եկեղեցիներ կան,կարելի է դրանք վերանորոգել,պահպանել և ոչ թե կասկածելի ճաշակով  նոր հուշարձաններ կառուցել»,-նշեց մտավորականը:

Թե ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնել հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց,որ պետք է հետևողականորեն ու խստությամբ զսպել նման նախաձեռնությունները, չթույլատրել և այդ մտադրությունն ուղղել ավելի կենսական կարևորություն, օգտակարություն ունեցող գործերին։ «Օրինակի համար ինչ-որ կառուցվի, թող անվանակոչվի նահատակված հերոսի անունով կամ կառույցի քիմին,ճակատային մասին գրվի որ նվիրված է այդ հերոսին, դա ավելի ճիշտ մոտեցում կլինի»,-հավելեց նա։

Դիլբարյանի համոզմամբ՝ նման կերպ են  վարվում, որովհետև այսպես ավելի դյուրին  է, արդյունքը երևացող է ամբողջ ժողովրդի համար, քան ինչ-որ կարևոր, էական  բան մտածելն ու անելը, նաև որոշակի սնափառության դրսևորում է, բայց մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ հաղթահարման համար բնական  հոգեբանական մեխանիզմ է այս երևույթը, երբ պարտքի ու ամոթի զգացողությունը հաղթահարելու  համար  ավելի հեշտ հասանելի բան են իրագործում և ինչ-որ չափով բավարարության են հասնում։ «Եկե´ք անկեղծ լինենք,մենք դեռ չենք կարողանում դուրս գալ ամոթի, մեղքի, պարտքի խառը զգացողություններից։ Ամեն օր  մենք ունենում ենք այդ ծանր զգացողությունը»:

Ավելին՝ հեշտ է գնալ տրորված ճանապարհով, արձան կանգնեցնելով ապրումակցումը ավարտելով,այդպես հանգստացնելով, ինչպես այս  գործչի  տրամաբանությունն է : «Աղոթելն ավելի դյուրին է կա կարիք, ցանկություն, սակայն չկա դեռևս հոգեբանական ուժ ու գիտակացականություն  ավելի դյուրին միջոցները թողնել և աղոթելուց հետո անցնել աստվածահաճո մի լավ  գործ անելուն»,- համոզված է տիկին Դիլբարյանը:

Ընդհանրապես սա վկայությունն է մեր այն մտածելակերպի, որ ամեն ինչ ծայրահեղականության մեջ ենք տեսնում, ինչպես վառ օրինակ՝ «Ազատություն կամ մահ» կարգախոսը, սև կամ սպիտակի բաժանումը,  և երբեք չենք ասում  «Ազատություն կամ բարեկեցություն»: Նույն կերպ մեր սուրբ  զոհերի դեպքում  մտածում ենք՝ միայն պետք է  մահարձան կառուցելով  հարգանքի տուրք մատուցենք  կամ սգալով: «Ես մի վտանգավոր երևույթ եմ տեսնում,երբ բավականին հայտնի հանրային դեմքեր որդեկորույս մայրերի նորից երեխա ունենալու փաստի առիթով ուրախանալիս ասում են. «Բա զոհերին մոռացա՞ք, նրանք մատաղացու էին ընդամե՞նը»: Իհարկե սա ճիշտ չէ և անգամ վտանգավոր է,-նշում է մտավորականը։ Վերջինս համոզված  է՝ Աստված օգնում է նրանց, ովքեր ոչ միայն եկեղեցում աղոթում են, այլ աղոթքից հետո զբաղվում են աշխատանքով, արարում են, բարիք են ստեղծում։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում