Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Ալիևին մտահոգել է Ղազախստանի ապակայունացումն ու Հայաստանի կայունությունը

Սահմանային իրավիճակի սրման, Վերին Շորժայի դիրքերում տեղի ունեցած փոխհրաձգության և զոհերի առիթով հնչում են կարծիքներ, որ Հայաստանը մասնակցեց Ղազախստանի շուրջ իրադարձություններին, դա ոգևորեց Ադրբեջանին՝ Բաքուն դիտարկեց, որ Հայաստանի քաղաքական դիրքերը թուլացել են և գնաց սրացման, համարելով, որ կարող է առավել անպատիժ կրակել, քանի որ միջազգային հանրությունը չի աջակցի ՀԱՊԿ գործողությանը մասնակցած Հայաստանին: Այստեղ առաջին հերթին իհարկե հարց է առաջանում, թե միջազգային հանրությունը ե՞րբ է աջակցել Հայաստանին նմանօրինակ իրավիճակներում, որ ՀԱՊԿ-ի դեպքից հետո որոշելու էր չաջակցել: Միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, միջնորդները այդպիսի դեպքերում մշտապես բավարարվել են երկու կողմերին ուղղվող կոչերով և ձևակերպումներով, որոնք գուցե հետո ամեն կողմ մեկնաբանել է իր օգտին, ինչը արդեն իսկ խոսուն է այն իմաստով, որ «բավարարել» են երկուսին էլ: Եվ սա իհարկե ամենևին միջնորդներից կամ միջազգային կառույցներից նեղանալու առիթ չէ, իսկ եթե անգամ եղել է, ապա նեղանալու ժամանակները անցել են վաղուց և այժմ հասկանալու ժամանակներն են:

Հասկանալու այն, որ միջազգային խոշոր դերակատարներն ու կառույցները ունեն շահեր, հետաքրքրություններ և այդ հարցում Հայաստանը եթե որևէ կերպ չի զիջում Ադրբեջանին, Թուրքիային, ապա առնվազն իր հետաքրքրականությամբ չի էլ գերազանցում: Սա ամենևին տհաճ կամ ապոկալիպտիկ նորություն չէ, սա շատ բնական և պարզ իրողություն է, որն ապոկալիպտիկ դառնում է այն ժամանակ, երբ անտեսվում է և դրա փոխարեն ներշնչվում մտայնություն, որ միայն ժողովրդավարականության գործոնը բավարար է, որպեսզի առաջադեմ աշխարհը թողնի ամեն ինչ ու մոռանա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված իր հետաքրքրությունները: Այստեղ նկատեմ նաև, թյուրընկալումներից զերծ մնալու համար, որ սա ամենևին չի նշանակում ժողովրդավարության նշանակության անտեսում: Ավելին, ժողովրդավարությունը Հայաստանի հետաքրքրությունը ձևավորող, քաղաքական գործիքակազմ ու համեմատական առավելություն ձևավորող գործոններից է, ինչը պետք է արժանանա մեծ խնամքի և ուշադրության: Սակայն, այստեղ առանցքային խնդիրը Հայաստանի ներքին կյանքում այդ բաղադրիչի ուժգնացումն ու խորացումն է, համակարգայնացումը, այլ ոչ արտաքին անվտանգային միջավայրում որոշումները, հաշվի առնելով այն, թե ինչ միջավայրում են կայացվում դրանք: Իսկ դրանք կայացվում են եվրասիա-թյուրքական օղակում, որում Հայաստանը բոլորովին նոր չէ, որ հայտնվել է:

Այս իմաստով, արևմտյան գործընկերները անկասկած  հակված են ըմբռնումով մոտենալ Հայաստանի որոշումներին, եթե Երևանն իհարկե աշխատում է այդ որոշումները անկեղծ ու հանգամանալից բացատրելու ուղղությամբ: Այստեղ առայժմ որևէ կերպ չի նշմարվել խնդիր, որն Ադրբեջանին թույլ կտար մտածել դրանից օգտվելու և Հայաստանին անպատիժ թիրախավորելու մասին: Առավել ևս, երբ հարց է առաջ գալիս՝ կրակեց ու ի՞նչ հարց լուծեց: Թե՞ Ադրբեջանն այս դեպքում էլ կրակել է հենց ներհայաստանյան այդ արձագանքների հաշվարկով, հատկապես այն պարագայում, երբ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել էր ՀԱՊԿ առաքելության ավարտի ժամկետ՝ հունվարի 13, և խաղաղապահ կորպուսի դուրսբերման տասնօրյա ժամանակահատված: Իսկ Բաքուն սահմանային շանտաժի գնում է ոչ միայն արտաքին քաղաքական ինչ որ հաշվարկով, այլ նաև Հայաստանի ներքին իրադրության վրա ազդելու, Հայաստանում ներքին ցնցումներ ու վայրիվերումներ խթանելու: Այդ իմաստով Ալիևին ըստ երևույթին դուր չի եկել Հայաստանում շատ թե քիչ, հարաբերական ներքին կայունությունը: Հատկապես, որ Ղազախստանում հանկարծ բռնկված անկայունությունը անկասկած անհանգստություն է առաջացրել բոլոր այն համակարգերում, որոնք ըստ էության ղազախականի կրկնօրինակն են և այդպիսով նաև «պայթյունավտանգ տակառ»: Այստեղ Ալիևի համար կա երկու հանգամանք: Նախ նա կորցնում է կենտրոնասիական ռեգիոնում ու եվրասիական տարածությունում իր գլխավոր հենասյունը՝ Նազարբաևին, և բացի այդ նաև առաջանում է մեկ այլ մոտիվացիա՝ շեղել սեփական հանրությանը դեպի արտաքին սահման, այս բավականին լարված ռեգիոնալ պահին հանկարծ ներքին կայծեր թույլ չտալու համար: Իսկ թույլ տալու՞ է Հայաստանի հանրությունը, հասարակական-քաղաքական դաշտը Ալիևին հասնել իր նպատակներին, այդ թվում Հայաստանի ներսում անկայունության նոր ալիքի ձևավորմանը, այդ կերպ նաև ծածկելով այն ուժգին պատասխանը, որ հայկական զինուժը տվել է Ադրբեջանին՝ պատճառելով շոշափելի մարդկային կորուստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում