Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

«Իրանահայ համայնքը ՀՅԴ-ական  հետադիմական խմբակցության պատանդն է դարձել»

Իրանահայ համայնքն իր վաղեմի ու պատմա-մշակութային խոր ավանդներով և մշակությային, կրթական, կրոնական, հոգևոր արժեքների, գրականության, արվեստի ու առավել ևս հասարակական կազմակերվածության ու հայապահպանման հարուստ անցյալով, արդեն վաղուց հայտնի է, որպես Մերձավոր Արևելքի հայկական կայացած համայնքներից մեկը, որը իր գոյության երկարատև պատմությունով մեծ ներդրում է ունեցել Իրանի մշակույթի, գիտության, արվեստի, երաժշտության, ճարտարապետության, թատրոնի, արհեստների ու տարբեր արվեստների, համալսարանական, կրթական,  արդյունաբերության և բազմաթիվ այլ հասարակական զարգացման  ոլորտներում։

Ակնհայտ է, որ իրանահայ համայնքն իր հարուստ մշակույթով ու դարավոր  ավանդ ունեցած բազմաբեղուն և հարուստ մշակութային  գործունեությամբ և օրինապահ քաղաքացու համբավով բոլորին հայտնի ազնիվ, ճշտապահ աշխատասեր կեցվածքով և պահվածքով արդեն սիրված և ճանաչված էթնիկական ու կրոնական փոքրամասնություն է համարվում Իրանի մեծ ժողովրդի ընտանիքում։ Վստահաբար իրանցիները Հայաստանը և հայ ժողովրդին ճանաչում ու հարգում են իրանահայերի անմիջական ներկայության շնորհիվ իրենց երկրում և իրանահայերը ոչ մի ջանք չեն խնայում հայության և Հայաստանի անունն ու պատիվը բարձր պահելու իրենց հայրենակիցների շրջանակում։

Արդեն ավելի քան մեկ հազարամյակ է, որ հայերը և իրանցիները այսպես ասած՝ բարի դրացիություն են անում և հաց են կիսում միմյանց հետ ու իրանահայերը  մշակույթով հարուստ, հյուրասեր ու մեծահոգի Իրանի մեծ ժողովրրդի կողքին ուսուսի  տված շենացնում, զարգացնում, բարգավաճում և նույնիսկ առանց այլևայլի արտաքին թշնամիների դիմաց պաշտպանում են իրենց սուրբ օջախը հանդիսացող Իրանը։

Սակայն, իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ Իրանի վերջին հարյուրամյա պատմության ընթացքում երբ օտարերկրյա միջամտությունները, արտաքին թշնամիների ներխուժումները, ներքին քաղաքական անբարենպաստ տեղաշարժերն ու տնտեսական պայմանները ալեկոծեցին Իրանի հասարակական և քաղաքական կյանքը, այդ բացասական  ազդեցություններից զերծ չմնացին նաև իրանահայ համայնքի քաղաքական և հասարակական հոսանքներն ու խմբերը, և ցավոք ինչ-ինչ պայմանների բերումով,  Իրանի հայկական համայնքի հասարակական, կրթական, կրոնական և քաղաքական կառույցների ու քաղաքացիական ինստիտուտները վերջին 120 տարվա ընթացքում անցան  օտարամուտ, կամ այսպես կոչված թուրքահայերի ազատագրման ցինիկ գաղափարներով ու արկածախնդրական,  անտրամաբանական և ավերիչ գործողությունների անհեթեթ միտումներով  խաբված անձանց վերահսկողության տակ, որոնք առանց համապատասխան գիտություն և կրթությունն ունենալու լծվել են անիրական և հաճախ 1970-ական թվականների Մերձավոր Արևելքի ծայրահեղական կենտրոնների և ավերիչ օջախների հրահանգներով  իրանահայ համայնքի նյութական ու բարոյական կարողությունները քայքայելու ու քանդելու ապարդյուն աշխատանքին և փորձում են իրենց դրսից սրսկված երևակայական և անիրատեսական ու մշակութակործան անհեռանկար քաղաքական նպատակներն իրականացնել մի համայնքում, որը պատմականորեն ոչ մի աղերս և հոգեկան առնչություն չունի և չի ունեցել թուրքահայության ճակատագրի հետ․«Այս սակավաթիվ խմբակցության քաղաքական նկրտումներն անշուշտ ոչ մի դրական ազդեցություն չունեցան ո՛չ իրանահայության և ոչ էլ ընդհանրապես սփյուռքահայության և այնուհետև Հայաստանի անկախացումից ի վեր վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի ժողովրդի և պետության համար։ ՀՅԴ կոչվող պահպանողական-հետադիմական խմբակցությունը չգիտակցելով, որ իրանահայ համանքը ունի իր յուրահատուկ մշակութային և հասարակական ավանդական դիմագիծն ու հավաքական նպատակները, ինչն ուղղակիորեն ազդված է Իրանի պատմամշակութային հավաքական գիտակցության հիմունքներից և ընդհանուր ճակատագրային աղերսներով, ավելի քան 130 տարի է փորձում է օտարամուտ իր արկածախնդրական և ոչ իրատեսական, անհիմն, առավել ևս ժամանակավրեպ  սին գաղափարները պարտադրել   իրանահայությանը, ինչն անկասկած շատ խորթ և հեռու են հայ համայնքի հոգեբանության ու հավաքական գիտակցության հիմունքներից»,-«Առաջին լրատվական»-ին փոխանցեց Շահմուրադյանը։

Ինչպես նշվեց, իրանահայ համայնքը վերջին 30-40 տարվա ընթացքում, ըստ էության և ակամայից պատանդն է դարձել մի խումբ ծայրահեղական, հետադիմական և հասարակական գիտակցությամբ ցածր մակարդակում գտնվող  կեղծ գաղափարա-կլանային խմբի քմահաճույքներին, որոնք համայնքային ռեսուրսները սպասարկել են իրենց անձնական նեղ շահերի ու խմբակային մենաշնորհների ապահովմանը, համայնքին զրկելով մշակութային, հասարակական, տնտեսական և կրթական զարգացումների հնարավորություններից․«Հայաստանի անկախացումից ի վեր հատկապես վերջին 10-20 տարվա ընթացքում ենթարկվելով ծայրահեղական գաղափարականացված կենտրոնի հրամաններին ու անտրամաբանական որոշումներին, իրանահայ՝ ՀՅԴ-ի  ղեկավարությունը չարաբաստիկ դաշինք կնքելով Հայաստանի քրեա-օլիգարխ  վենախավի ներկայացուցիչների հետ ու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու այժմ էլ Ռոբերտա-Սերժական հանցավոր հակապետական մնացորդների հետ, այժմ ամբողջ քարոզչական ու ֆինանսական զինանոցի ներուժը ուղղել են Հայաստանի լեգիտիմ իշխանություններին տորպեդահարելու գործին։

Սա իրոք քաղաքական և հասարակական խայտառակություն է, անտեղի ու անկապ միջամտություն Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սադրիչ գործողություն, որն իր խորքում և ըստ ամենայնի խանգարում է նաև Իրան-Հայաստան բարեկամության և երկու ժողովուրդների հարաբերությունների հիմքերին»,-ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Շահմուրադյանի՝ իրանահայ համայնքը անկասկած, գոնե զգալի մեծամասնությամբ չի բաժանում և չի ընդունում իրանահայ ՀՅԴ-ի այս սադրիչ քայլերը և չնայած իր ընդդիմությանը՝ ՀՅԴ խմբակցության ծայրահեղական և պետականակործան, ազգադավ և այլասերման գործողություններին, զրկված լինելով տեղական անկախ հայկական լրատվական աղբյուրների հասանելիությունից անճարությունից ենթարկվում է դաշնակ խմբակցության ավերիչ քարոզների ազդեցությանը․«Ժամանակն է ոտքի կանգնել  և ուղղել մեր մեջքը, լծվել աշխատանքի, բացահայտել ու անկողմնակալ քննարկել իրադարձությունները կապված իրանահայ համայնքի իրական կյանքին, վերջ դնել դաշնակ խմբակցության խաբեության ու Հայաստանի պետականության դեմ քարոզչությանը, վերականգնել իրանահայ հասարակական, մշակութային և կրթական ու բարեգործական ինստիտուտները, զարկ տալ մեր մշակութային և հասարակական կյանքին, առողջացնել հասարակական մտածողության և հանրային կարծիքը հայ համայնքի ու Հայաստանի պետության նկատմամբ, փորձել թափ հաղորդել հայ-իրանական միջպետական, առևտրական, տրանսպորտային ուղիների զարգացման, մշակութային, Հայաստանի հետ Իրանի սահմանային տնտեսության, ներդրումային, գիտակրթական, համալսարանական, տուրիստական, պատմամշակութային կոթողների վերանորոգման  համագործակցություններին և բազում այլ ոլորտների համատեղ գործակցության ընդլայնմանն և երկու բարեկամ երկրների  հարաբերությունների խորացմանը»։

Մեկնաբանը նշում է՝ կասկածից վեր է, և սա անհերքելի իրականություն է, որ իրանահայ համայնքը առ հասարակ նախ հետաքրքրված է Իրանի տնտեսական, մշակութային, հասարակական զարգացումների ու քաղաքական ճակատագրով, և հետո Հայաստանի առկա իրավիճակով, Հայաստանի պետականության հզորացման գործընթացներով և Իրան-Հայաստան բարեկամության ուղղությամբ տարվող աշխատանքներով․«Ուստի և այն օտարամուտ և արկածախնդիր ծայրահեղական հոսանքը, որը հենվելով իրանահայ հասարակության ինստիտուտների մենաշնորհած  ֆինանսական և բարոյական ռեսուրսների վրա, իր սակավաթիվ խաբված հետևորդներով ու չարամիտ ղեկավարությամբ փորձում են իրենց հնամաշ ու ժամանակավրեպ կեղծ գաղափարները պարտադրել իրանահայ ազնիվ ու աշխատասեր հասարակության և երազային աշխարհում  Օսմանյան կայսրության մայրաքաղաքի փողոցները ողողել մարդկանց արյունով,  պետք է շուտ թե ուշ այնուամենայնիվ ուշքի գալով  սթափվեն, որ այդ սին ու թերի գաղափարների ժամանակները վաղուց անցել են և պետք է լրջորեն ու զգոն ձևով լծվել շինիչ և արդյունավետ հանրանպաստ աշխատանքի, աչքաբաց և ժամանակի ոգուն համապատասխան  ջանքերով փորձել զարգացնել հասարակության մշակութային գիտակցությունը, ստեղծել միատարր, զարգացած և կիրթ հասարակության, օգնել ժողովրդին զարգացնել բիզնեսն ու երկրի տնտեսությունը,, նպաստել հասարակության կենցաղային բարգավաճմանը,  փորձել  ստեղծել հայկական  հակումով դպրոցներ, արտադրամասեր և աշխատատեղեր, հովանավորել հայ արհեստավորներին ու արդյունաբերական ոլորտում հայ գործարարներին, հիմնել նոր կրթօջախներ, հուսադրել հայ համայնքին ու  երիտասարդության և աջակցել ուսանողության և երիտասարդ սերնդին, համայնքային ֆինանսական ռեսուրսները և մարդուժը  մոբիլիզացնել հայրենադարձության  և Հայաստան-Իրան համատեղ նախագծերի իրականացման ու ներդրումային աշխատանքների ուղղությամբ և նպաստել Իրանի տնտեսական ու հասարակական զարգացմանը, խթանել հայ և իրանցի հասարակության բարեկամության և մշակութային փոխառության աշխատանքներին, քանի որ մեր անվտանգությունը և գոյության երաշխիքը հենց այս գործողությունների ծավալման միտումների ուղղությամբ տարած ջանքերով են ապահովում»։

Հատկանշական է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ և այժմ Հայաստանի և Թուրքիայի կողմից նշանակված ներկայացուցիչների բանակցությունները ևս դարձել են իրանահայ դաշնակցության խմբակցության անհիմն թիրախավորված հարձակումների առարկա․«Ինչը դարձյալ թե՛ բովանդակությամբ թե՛ քաղաքական հեռանկարներով ու օրակարգով միանգամայն չի առնչվում այս խմբակցության գործունեությանը, քանի որ այդ բանակցությունները կարող են հանգել Հայաստանի ապաշրջափակմանը և տարանցիկ ճանապարհների հասանելիությանը դեպի Սև ծով և Կասպից ծով, որին անկասկած չի կարող դեմ լինել Իրանի պետությունը, և չպետք է մոռանալ որ Իրանը բավականաչափ բարի դրացիական հարաբերություններ ունի իր մյուս հարևան Թուրքիայի հետ որը փորձում է ամեն գնով պահպանել և խուսափում է Թուրքիայի հետ ունեցած որոշ տարածաշրջանային անհամաձայնությունների հետևանքով գնալ ուղղակի առճակատման։ Ուստի Իրանի իշխանությունները  և փորձագիտական շրջանակները և հանրային կարծիքը նույնպես հակված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միտումներին, իսկ ավելին չպետք է թաքցնել որ իրանահայ համայնքի  գործարարական որոշակի մի հատված առևտրական սերտ հարաբերություն ունեն Թուրքիայի հետ և հաճախ իրանահայ մանր ու միջին բիզնեսի գործարարներ հաճախում են Թուրքիայի Ստամբուլ կան Իրանի սահմանամերձ Վան քաղաքները և ապրանքներ ներկրում երկիր, ինչը օգնում է Իրան-Թուրքիա առևտրական և ապրանքափոխանակման բիզնեսին։ Այս տեսակ մանր բիզնեսը արդեն վաղուց նաև իրականացվում է Հայաստանում և այդ ուղղությամբ առարկությունները չունեն տրամաբանական համոզիչ բացատրություն»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում