Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Համահայկական հիմնադրամի ծուռ հայելին

Պատերազմից հետո Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակվել է 23 միլիոն դոլար: Այդ տեղեկությունը հայտնի է դարձել հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքից, որ հնչել է «Հայաստան հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի նիստում: Հիշենք, որ պատերազմի օրերին Հայաստան հիմնադրամը հավաքել էր մոտ 150 միլիոն դոլար՝ գրեթե 44 օրերի ընթացքում: Պատերազմից անցել է արդեն ավելի քան մեկ տարի և այդ ընթացքում՝ 23 միլիոն դոլար: Սրանք խոսուն թվեր են, որոնք վկայում են այն մասին, որ աշխարհասփյուռ հայկական ռեսուրսը ինքնակազմակերպվում է միայն ծայրահեղ իրավիճակում, երբ կա որևէ լրջագույն սպառնալիք կամ խնդիր, իսկ մնացյալ ժամանակահատվածում հետաքրքրությունը թե հիմնադրամի, թե Հայաստանի ու Արցախի առօրյայի հանդեպ էապես նվազում է:

Մի կողմ թողնենք այն, թե այդ 150 միլիոնը որքանով էր համարժեք համահայկական ներուժին: Միթե՞ այդ ներուժը ի վիճակի չէր ավելին: Իհարկե ի վիճակի էր, սակայն այժմ թողնենք այդ ասպեկտը, դա ոչ պակաս հետաքրքիր և կարևոր, սակայն այլ թեմա է: Անդրադառնանք հանգամանքին, որ 44 ծայրահեղ օրերի ընթացքում հանգանակվել է ավելին, քան մեկ ամբողջ տարվա ընթացքում: Ընդ որում, մինչ պատերազմն էլ եղել է գործնականում համարժեք ցուցանիշ: Այսինքն, հայկական սփյուռքում կա Հայաստանի ու Արցախի ճակատագրի հանդեպ անմիջական գործնական հետաքրքրության աճ միայն արտակարգ իրավիճակում, իսկ առօրյայում՝ կա նվազում, կամ հետաքրքրության արտահայտում միայն ֆեյսբուքյան տարատեսակ մեկնաբանություններով, գրառումներով կամ հղումներով, քաղաքական երկրպագություններով կամ հայհոյախոսություններով: Սա ցավալի իրողության դրսևորում է, որը ցույց է տալիս, թե այս տարիների ընթացքում ինչպես է մեզանում ամեն ինչ եղել գլխիվայր: Չէ որ, եթե գործնական հետաքրքրությունը լիներ առօրյայում, գուցե հնարավոր կլիներ նաև խուսափել արտակարգ իրավիճակներից: Եթե Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության, գաղափարական և բովանդակային գործնականության, արդիականության համար պատասխանատուները անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում կարողանային ստեղծել համոզիչ հայկական կառույց, ցանցային առօրյայի տրամաբանությամբ, ապա նվազագույնը 150 միլիոն դոլար հնարավոր կլիներ ապահովել տարեկան՝ առանց որևէ արտակարգ իրավիճակի, և դրանով հնարավոր կլիներ լուծել ռազմավարական խորքային նշանակության հարցեր, որոնք կբարձրացնեին Հայաստանի ու Արցախի դիմադրունակությունը ժողովրդագրությունից մինչև պաշտպանական համակարգ: Սակայն, այդպիսի կառույց ստեղծելու համար, պետք էր նաև դրան համարժեք որակի կառավարում Հայաստանում:

Հնարավոր չէր՝ Հայաստանը մի կողմից թաղել կոռուպցիայի մեջ, ծածկել այն ռազմա-հայրենասիրական պաթոսով, իսկ մյուս կողմից ձևավորել համահայկական հանգանակության կայուն մեխանիզմ՝ հայկական սփյուռքի ներուժին համարժեք էֆեկտով: Այսօր՝  հետպատերազմյան Հայաստանում և սփյուռքում, թերևս ավելորդ է խոսել իսկ այդպիսի նախաձեռնության մասին, այն պարագայում, երբ Հայաստանում քաղաքական խնդիրների հետապնդումը կանգ չի առնում անգամ սփյուռքում Հայաստան հիմնադրամի հանդեպ մանիպուլյացիոն քարոզի առաջ: Այս մասին սակայն պետք է մտածել լրջորեն, հայկական ներուժը կուսակցական գզվռտոցի և հայրենասիրական կենացի դաշտից վեր հանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում