Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Նորություններ են սպասվում ՌԴ քաղաքացիություն ստացողներին․ փոփոխություն օրենքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը

Պարո՛ն Կիրակոսյան, Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար 2021-ի դեկտեմբերի 29-ից սահմանվել են նոր կանոններ: Արդյոք խնդիրներ կունենա՞նք առաջիկայում ՌԴ մուտք գործող քաղաքացիների հետ կապված, թե ոչ:

-Ինչպես գիտեք, 2021թվականի դեկտեմբերի 29-ից ՌԴ-ում նոր կարգ է հաստատվել օտարերկրյա քաղաքացիների մուտք և ելք գործելու հետ կապված։ Նոր պահանջներ են ներկայացվել, նոր կարգավորումներում կա մատնահետք հանձնելու պահանջը, բիոմետրիկ տվյալների հանձնումը։ Նախկինում այսպիսի պահանջներ չկային, այս տարվանից արդեն գործում են և տարածվելու են նաև ՀՀ քաղաքացիների վրա այն բացառությամբ, որ եթե ընդհանուր կարգով օտարերկրյա քաղաքացին 30 օրում մուտք գործելուց հետո պետք է անցնի այդ վարույթները, ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները, այդ թվում՝ հայաստանցիները, 30 օրվա ընթացքում պարտավոր չեն անցնել այդ վարույթները, բայց եթե ՌԴ-ում գտնվելու են ավելի երկար, քան 30 օր ժամանակահատվածում, պարտավոր են։ Մատնադրոշմային գրանցումը Սահմանադրությամբ և դաշնային օրենսդրությամբ է կատարվում, տհաճ վարույթ է, բայց կա տրամաբանություն, դաշնային կառավարությունը եկել է այն եզրակացության, որ դրա կարիքը կա։

Բացի դրանից, պետք է կայանա լուսանկարում և բժշկական զննում, որը նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացին պետք է հաստատի, որ չի տառապում թմրամոլությամբ, հոգեբուժական և վարակային հիվանդություններով, իսկ այն օտարերկյա քաղաքացիները, որոնք արդեն գտնվում են ՌԴ-ում, պարտավոր չեն անցնել այդ վարույթները, բայց եթե նրանք ինչ-ինչ պատճառով լքում են Ռուսաստանը և վերադառնում են, այդ վարույթը նրանց վրա էլ է տարածվում։

-Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրինագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում, ի՞նչ պետք է իմանան ՌԴ քաղաքացիություն ստացողները։

ՌԴ նախագահը Քաղաքացիության մասին օրենքի նոր նախագիծ է առաջարկել, որը հիմա գտնվում է պետդումայում, և քիչ են կասկածները, որ այն չի ընդունվի։ Նորություններ են սպասվում երկքաղաքացիություն ստանալու կարգում․ առաջին՝ ՌԴ-ում պաշտոնապես կճանաչվի երկքաղաքացիությունը։ Հայաստանի հետ նախկինում այդ ինստիտուտը չէր աշխատում և ընդհանրապես երկքաղաքացիությունը աշխատում է այն դեպքում, երբ ՌԴ-ն այդ պետության հետ ունի համաձայնագիր, որի համաձայն՝ երկու պետությունները երկկողմանի ճանաչում են երկքաղաքացիության ինստիտուտը։ Բացի երկքաղաքացիությունից՝ նոր ինստիտուտ է ներդրվում՝ բազմաքաղաքացիություն, Ռուսաստանը բոլոր դեպքերում այդպիսի քաղաքացիներին ճանաչում է միայն որպես ՌԴ քաղաքացի, այլ բառերով ասած՝ այդ ինստիտուտը չի տալիս որևէ արտոնություն, և բոլոր իրավունքները և պարտականությունները ՌԴ-ի նկատմամբ քաղաքացին պարտավոր է կատարել։ Սա նշանակում է, որ երկքաղաքացիություն ունեցող անձը, եթե դատապարտված է և պատիժ է կրում ՌԴ-ում, միջնորդության դեմքում ՌԴ-ն պարտավոր է նրան փոխանցել երկրորդ քաղաքացիության պետություն, որ նա այնտեղ կարող է շարունակել կրել պատիժը, եթե տվյալ պետությունը տալիս է համաձայնություն, որ պատրաստ է նրան ընդունել։

Ինչ վերաբերում է քաղաքացիություն ընդունելու վարույթներին, նոր հիմք է առաջացել, նախկինում ՌԴ-ում գործում էր, այսպես կոչված, արյան սկզբունքը քաղաքացիություն ձեռքբերելու, եթե երեխան ծնվել է ՌԴ քաղաքացիների ընտանիքում։ Բացի արյան սկզբունքից, կա հողի սկզբունք, երբ անձը, որը ծնվել է ՌԴ տարածքում, ճանաչվում է որպես ՌԴ քաղաքացի։ Այդ սկզբունքներն են հիմա ընդունվելու, և եթե ընդունվի, կաշխատի ՌԴ-ում, ինչը նշանակում է, որ եթե երեխան ծնվել է ՌԴ տարածքում, բայց ծնողները օտարերկրյա քաղաքացներ են, այդ երեխաները նույնպես ճանաչվում են ՌԴ քաղաքացի, եթե նրա ծնողները հատուկ կարգով չեն հրաժարվում այդպիսի քաղաքացիությունից։ Որպես ՌԴ քաղաքացիներ՝ ճանաչվելու են նաև  որբ երեխաները, եթե նրանց ծնունդից վեց ամիս անցել է, բայց  պետական մարմինները նրանց ծնողների մասին որևէ տեղեկություն չունեն։

-Ինչպիսի՞ արտոնություններ կլինեն։

-Քաղաքացիություն ձեռք բերելու արտոնությունները հետևյալն են լինելու․ առաջին՝ եթե օտար պետության քաղաքացին հինգ տարի ծառայել է ռուսական բանակում և այդ զորամասի կողմից կա միջնորդություն, որպեսզի անձը ստանա քաղաքացիություն։ Ամուսնություն ՌԴ քաղաքացու հետ, եթե նախկինում հիմք էր, որ սկսվի վարույթը, լեգալիզացման և քաղաքացիության, հիմա դա չի համարվում լիարժեք հիմք այն բացառությամբ, որ այդ ընտանիքում կա ընդհանուր կամ որդեգրած երեխա, այդ դեպքում միայն ամուսանությունը համարվում է քաղաքացիություն ձեռք բերելու հիմք։ Հիմքերից են նաև փախստականի կարգավիճակը ՌԴ-ում, եթե ծնողը կամ երեխան ՌԴ քաղաքացի են, եթե կա բարձրագույն կրթություն ռուսական բուհում ստացած գերեզանց թվանշաններով, եթե օտար պետության քաղաքացին մասնակից է «Հայրենակիցներ» ծրագրին, որը արտոնություններ է տալիս ևս ՌԴ ժամանելու և լեգալիզացվելու և քաղաքացիություն ստանալու։

Բացառիկ հիմքերն են քաղաքացիության Հայրենական պատերազմի մասնակիցների համար, երկրորդ՝ եթե անձը ունի բացառիկ արժանիքներ ՌԴ-ի նկատմամբ, եթե ունի շատ բարձր մասնագիտական մակարդակ, և վերջին բացառությունը, եթե նա ներկայացնում է որևէ բացառիկ հետաքրքրություն ՌԴ-ի համար այլ պատճառներով։

Քաղաքացիությունը վերացվում է այն դեպքում, երբ անձը կամավոր դրա մասին դիմում է գրում, եթե կա միաժամանակ երաշխիքներ ուրիշ պետության կողմից, որ պատրաստ են նրանք այդ անձին տալ իրենց պետություն քաղաքացիությունը։ Մյուս հիմքերից էր այն, որ եթե նախկինում օտար պետության քաղաքացին, լինելով ՌԴ քաղաքացի, այստեղ լուրջ ահաբեկչության կամ քաղաքական հանցագործություն է կատարել, այդպիսի քաղաքացիները զրկվում են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Եվ վերջին՝ եթե մինչև վերջերս Ռուսաստանի քաղաքացիությունից շատ հեշտ և արագ զրկում էին մարդկանց, որոնք ապօրինի կարգով էին քաղաքացիություն ձեռք բերել, հիմա մեղմվում է, եթե անօրինական կարգով քաղաքացիություն է ձեռք բերել և անցել է տասը տարի, դա հիմք չի հանդիսանում, որ անձին զրկեն քաղաքացիությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում