Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հետ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Նախարարության 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում Լավրովն ասել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքը:

«Սակայն դա չի առնչվում ղարաբաղյան շրջանին և հիմնախնդրի կարգավորմանը, դա սոսկ երկկողմ խնդիր է, արդեն գրեթե մեկ տարի է, որ մենք առաջարկում ենք աշխատել դրա վրա՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով», – ասել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ շփվել է իր հայ գործընկերոջ հետ, ում մոտ նոր առաջարկներ են հայտնվել․«Մենք դա փոխանցել ենք Բաքու և փորձելու ենք այնպես անել, որ հանձնաժողովն աշխատի հնարավորինս շուտ»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կիսում է Սերգեյ Լավրովի  տեսակետն առ այն, որ սահմանազատման գործընթացը չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը․«Ալիևը մշտապես փորձում է սահմանազատման այդ պրոցեսում որպես նախապայման դնել այն, որ Հայաստանն  առաջինը  ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի տակ մենք հասկանում ենք, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս, որից հետո նոր իրենք անցնեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների։ Բնականաբար Հայաստանը պաշտոնապես   նաև Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը արդեն բազմիցս  հայտարարել են, որ լարվածության նվազեցման ու նորմալացման հիմնական պայմանը միջպետական համաձայնգրով սահմանագծման իրականացումն է։ Ի դեպ նշեմ, որ և՛ Ռուսաստանի և՛ Միացյալ Նահանգների և՛ Հայաստանի դիրքորոշումներն այս հարցում համընկնում են և այստեղ սահմանագծման գործընթացը մեխանիկորեն չի կապվում Ղարաբաղի հարցին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քեռյանի խոսքերով՝ դեռևս 1990 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, արդեն այս հարցը 30 տարի է տեղափոխվել է ոչ թե տարածքային պահանջի հարթություն, այլ այս հարցն արդեն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է․«Հիմա տեսեք՝թե ինչ կապ կարող է ունենալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն սահմանագծման հետ։ Բնականաբար Ադրբեջանին ձեռնտու է, որ այդ հարցերը կապվեն իրար հետ և մինչ այդ Ղարաբաղն Ադրբեջանի   անբաժան մաս ճանաչելու պայմանին՝ չգնալ սահմանագծման։ Բայց իրականում եթե  նայենք ամբողջ բանակցային գործընթացը և Մինսկի խմբի եռանախագահ պետությունների գործունեությունը 26 տարի շարունակ, այդ բանակցային գործընթացի գործընթացի տրամաբանությունը եղել է այն, որ սա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է»։

Մեր զրուցակիցը բերում է Իսպանիայի օրինակը․«Իսպանիայում բասկերը պայքարում են ինքնորոշման համար։ Կարո՞ղ է հանկարծ  Ֆրանսիան  ասի՝ գիտեք ինչ,  Ֆրանսիա-Իսպանիա միջպետական սահմանը մենք կապում ենք բասկերի ինքնորոշման հետ։ Տրամաբանական կլինի՞, որ Թուքրիան Հունաստանի հետ Էգեյան ծովում ունեցած տարածքային վեճերը կապի Հյուսիսային Կիպրոսի թուրքերի ինքնորոշման հետ, կամ Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանագծման աշխատանքը կապի Օսեթիայի ու Աբխազիայի ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ։ Բնականաբար եթե կա տարածքային պահանջ, այո՛ կարող է սահմանագծումն ու սահմանազատումը կապվել ասենք Ղարաբաղի հետ։ Բայց Հայաստանն ու Ադրբեջանը 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, 1992 թվականից ՄԱԿ-ի անդամ, հետո ԵԱՀԿ անդամ, ստորագրվել են բազմաթիվ  փաստաթղթեր, որտեղ նշված է, որ այդ կառույցների անդամ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ մենք վաղուց ենք ճանաչել Ադրբեջանի,Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունը։ Իսկ տարածքային ամբողջականությունը ենթադրում է միջպետական սահմանի առկայություն, դեմարկացիա ու դելիմիտացիա, որը ղարաբաղյան հակամարտության պայմաններում չի իրականացվել։Հիմա  դրված է հարց, որ դա իրականացվի։ Իսկ Արցախի հարցն արդեն ինքնորոշման հարցն է և հենց Մինսկի խմբի առաքելությունն այն է, որ գտնի Արցախի ինքնորոշման ու Արցախի կարգավիճակի բանաձև, որը չեն կարողանում գտնել արդեն 30 տարի է»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում