Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայ-թուրքական գործընթացը «ղազախական ցանցում»

Ռուսաստանը հորդորել է Թուրքիայի նախագահի խորհրդականին չանել չմտածված հայտարարություններ: Այդ հորդորը հնչել է Ղազախստանի իրադարձությունների և մասնավորապես ՀԱՊԿ մուտքի առիթով Էրդողանի խորհրդականի համեմատության կապակցությամբ: Նա համեմատել էր դա խորհրդային «լծի» հետ, որից ըստ նրա ազատվել էր Ղազախստանը: Թուրքիան և Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ աչքի են ընկնում նման դիտողություններով, նոր բան չէ և սովորաբար դրանք նախորդում են որևէ պայմանավորվածությանը: Մեզ համար այստեղ էական հարցն այն է, թե արդյո՞ք կարող է այդ պայմանավորվածությունների «զոհ գնալ» հայ-թուրքական գործընթացը, որի առաջին հանդիպումը հունվարի 14-ին տեղի ունեցավ Մոսկվայում:

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան դրանից առաջ հայտարարել էր, թե իրենք այդ ձևաչափի հետ կապ չունեն, դա հայ-թուրքական ձևաչափ է, իսկ իրենք միշտ հայտարարել են, որ աջակցում են այդպիսի շփումներին և հաղորդուղիների բացմանը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ռուսաստանի համար հայ-թուրքական կարգավորման գործընթացը աջակցելի է այնքանով, որքանով այսպես ասած խանգարելի չէ: Մի շարք պատճառներով, այդ մասին խոսել ենք շատ: Անկասկած է թերևս և այն, որ Թուրքիան հայ-թուրքական գործընթացի հանդեպ դրական տրամադրվածություն է ցուցաբերում մի կողմից ԱՄՆ հետ հարաբերության կարգավորման հաշվարկով, մյուս կողմից բնականաբար դրա հիման վրա էլ Ռուսաստանի հանդեպ նուրբ կամ փափուկ ճնշում բանեցնելու ակնկալիքով:

Եվ այստեղ է, որ ղազախական իրադարձությունների տրամաբանությունն ու ռուս-թուրքական շահերի բախումը առաջացնում են հարց, թե արդյո՞ք պայմանավորվածության առարկա չի դառնա գործընթացը «լճացնելը», երբ ձևը կա, իսկ գործնական առաջընթաց կամ բովանդակություն՝ ոչ: Այդ իմաստով հարց է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները հայ-թուրքական կարգավորման այս գործընթացի հանդեպ իր մոտեցումները կառուցելու է նախորդներից քաղած դասով կամ փորձով, դրա առավել արդյունավետության հասնելու համար: Մոսկվայում տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո թերևս վաղ է շոշափել այլ հարցերի պատասխաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում