Եղբոր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու ու նրա եղբոր միջև վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինը դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։
Հիշեցնենք` դեպքի մասին հունվարի 13-ին հայտնել էր ոստիկանությունը` նշելով, որ հանցագործությունը կատարել է տուժողի` նախկինում դատապարտված 38-ամյա եղբայրը:
Եղբոր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է։