Monday, 04 12 2023
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում
Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու
Հրդեհ՝ Լեռնանցք գյուղում

Դարբինյան․ Չեմ առաջադրվելու ՀՌՀ ռեկտորի 2023-ի ընտրություններում

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնելով հրաժարական չտալու հորդորների համար,  պարզաբանում է ներկայացրել համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին։

Նա նշել է, որ ռեկտորի հաջորդ ընտրությունները 2023-ին են և ինքը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել։

«Համալսարանն ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրներն իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչն արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով:

Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն):

Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունն առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում»,-ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ Դարբինյանը, , դիմելով ԱԱԾ տնօրենին, պահանջել է պետականորեն ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը։

«Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը: ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյան»,-ասվում է գրառման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում