Երեկ երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժինը Հրազդանի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացել առ այն, որ հիվանդանոցում մահացել է միկրոթաղամասի բնակիչ, 21-ամյա Նվեր Էդիկի Սարգսյանը: Նվերը վնասվածքներն ստացել է Հրազդանում գտնվող գազանանոցում առյուծին կեր տալու ժամանակ: Հրազդանցիների փոխանցմամբ, առյուծին կերակրելու ժամանակ կենդանին հարձակվել է Նվեր Սարգսյանի վրա և ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: