Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Ոչ միայն մաքսային մարմիններում, այլ ընդհանրապես պետական մարմինների միջին օղակներում սաբոտաժի դրսևորումներ կան

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն անհասկանալի է համարում կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը, որով առաջարկվում է փոփոխության կատարել «Պետական տուրքի» մասին օրենքում և ըստ որի` փոքր ու միջին արտահանողներն ազատվելու են մինչև 1 մլն դրամ պետտուրքից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունները ոչ թե մտահոգիչ են, այլ ուղղակի անհասկանալի։

«Արտահանման ժամանակ մենք ընդամենը մաքսատուրք ենք վճարում 5 հազար դրամի չափով՝ անկախ արտահանվող ապրանքի գումարի չափից՝ լինի 1 մլն, 10, թե 100 մլն: Այստեղ ոչ մի փոփոխություն չկա: Հիմա այս մեկ մլն դրամը թույլատրելի սարքելով ինչ են ուզում ասել, ես չեմ հասկանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ գուցե թույլ են տալիս, որ ֆիզիկական անձինք արտահանում իրականացնեն:

Նրա խոսքով, իրավաբանական անձինք առանց այդ էլ արտահանման դեպքում բոլոր տեսակի հարկերից ու տուրքերից ազատված են, միայն ձևակերպման գումար են տալիս:

Րաֆֆի Մխչյանը կարծիք հայտնեց, որ մինչև 2013 թվականը ՀՀ հարկային օրենսդրությունն իդեալական էր, սակայն հետո փչացրեցին. «Հիմա մաքսային մարմիններում աշխատակիցներին կարելի է երկու խմբի բաժանել. նախկինները, որոնք սովոր էին կաշառք վերցնել որևէ գործարք իրականացնելու համար ու հիմա, քանի որ կաշառք չեն վերցնում, խոչընդոտում են ցանկացած գործողություն: Մյուս խմբում նորեկներն են, որոնք փորձում են օգնել, նորմալ աշխատել, բայց  նրանք էլ շատ բաներից տեղյակ չեն»,-ընդգծեց նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Րաֆֆի Մխչյանի այն դիտարկումներին, որ մաքսային մարմիններում աշխատակիցներին կարելի է երկու խմբի բաժանել. նախկինները, որոնք սովոր էին կաշառք վերցնել որևէ գործարք իրականացնելու համար ու հիմա, քանի որ կաշառք չեն վերցնում, խոչընդոտում են ցանկացած գործողություն, ասաց որ այդ անհանգստությունը տևական ժամանակ է կա, որ ոչ միայն մաքսային մարմիններում, այլ ընդհանրապես պետական մարմինների միջին օղակներում սաբոտաժի դրսևորումներ կան․ «Մարդիկ կան, որ դեռ հույս ունեն, որ կվերադառնան հին ժամանակները և իրենց կզգան ինչպես ձուկը ջրում, մյուս կողմից մենք չենք կարող այդ մարդկանց վռնդել դուրս, քանի որ այդքան կադրային բազա չկա։ Սա տևական ժամանակ պահանջող գործընթաց է։ Հների մեջ էլ կան, որ վերարժևորում են, հարմարվում նոր իրողություններին և նոր պահանջներին համահունչ աշխատում են, որովհետև չես կարող բոլորին միանգամից ազատել աշխատանքից, չես կարող, օրինակ, 100-ից հինգը, որ սաբոտաժ են անում, վերցնես հարյուրին էլ ազատես։ Մի խոսքով, սա ժամանակ պահանջող խնդիր է, համապարփակ լուծում է պահանջում»,-ասաց պատգամավորը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում