Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանի ծանր հարվածից հետո․ Պատմական տխուր պատկեր հայկական շախմատում

2021 թվականի դեկտեմբերից հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պաշտոնապես սկսեց ելույթն ԱՄՆ-ի դրոշի ներքո։ ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում Արոնյանն այս պահին 6-րդն է։ Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ աշխարհի գործող նորվագացի Մագնուս Կառլսենը, որին հաջորդում են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, չինացի Լիրեն Դինգը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, և Ռուսաստանցի Յան Նեպոմյաշչին։ Հիշեցնենք, որ Արոնյանը Հայաստանի հավաքականից հեռանալու որոշում էր կայացրել անցյալ տարվա սկզբին մեղադրելով ՀՀ կավավարությանը և մասնավորապես վարչապետ Փաշինյանին։ «Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը:

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե»,- ասել էր Արոնյանը: Վերջինիս որոշումը ոչ միանշանակ արձագանք էր ստացել հասարակության շրջանում։ Հիմա արդեն, փորձենք հասկանալ թե Արոնյանի Հայաստանից հեռանալու որոշումը ինչ հետևանք է թողել մարզական տեսանկյունից և ով է այսօր հայկական շախմատի առաջատարը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Արոնյանի հեռանալուց հետո մեր եկիրն այսօր չունի ներկայացուցիչ աշխարհի լավագույն 50 շախմատիստների շարքում։ Մեր շախմատիստներից այսօր ամնաբարձ դիրքում գտնվում է Գաբրիել Սարգսյանը։

Վերջինս 2681 անհատական գործակցով միայն 57-րդ հորիզոնականում է։ Փաստորեն Արոնյանի հայկական շախմատին հասցրած ծանր հարվածից հետո մեր հավաքականի առաջին համարը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 57-րդ գրոսմայստերն է։ Ցավով պետք է նշենք նաև, որ Հայաստանն այս պահին ունի ընդամենը 3 գրոսմայստեր, որոնք լավագույն հարյուրյակում են։ Գաբրիել Սարգսյանից բացի հարյուրյակում տեղ են գտել նաև Կարեն Գրիգորյանն ու Հրանտ Մելքումյանը։ Վերջինս 96-րդն է, իսկ Գրիգորյանը եզրափակում է հարյուրյակը։ Պատկերն իսկապես տխուր է։ Կա մտավախություն որ մոտ ապագայում բացի Գաբրիել Սարգսյանից Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա 100 ուղեժագույնների շարքում։ Իրավիճակն այպիսին է, որ այսօր մեր շախմատիստուհիները ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում անհամեմատ ավելի լավ դիրք են զբաղեցում։ Մասնավորապես, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը 31-րդն է աշխարհում։

Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանը՝ գտնվում է 75, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 78-րդ հորիզոնականում։ Հայկական շախմատի պատմության ընթացքում սա թերևս առաջին դեպքն է երբ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում շախատիստուհիները՝ շախմատիստներից ավելի բարձր դիրք են զբաղեցնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում