Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պետք է 3 օր ժամանակ տալ Գագիկ Ծառուկյանին՝ այդ արձանի համար նախատեսված գումարը պաշտպանության նախարարության հաշվեհամարին փոխանցելու համար՝ Վարդենիսի տարածաշրջանի մարտական հենակետերը կահավորելու նպատակով։
Եթե մարդը ցանկանում է որևէ նշանակալի աշխատանք կատարել, սակայն լավ չի կողմնորոշվում, թե ինչպես ծախսի իր գումարները, ուրեմն անհրաժեշտ է շատ հստակ այդ մարդուն կողմնորոշել ու հասկացնել մեր ժողովրդի ու պետության համար առաջնահերթություն համարվող հարցերի կարևորությունն ու տարբերությունը: