Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գնաճը որոշակի նվազման միտումներ է արձանագրում, քանի որ գնաճին նպաստող վճռական գործոնները չկան

Համավարակով ու հետպատերազմական խնդիրներով ուղեկցված 2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Գնաճը վերջին անգամ 4 տոկոսի սահմանն անցել էր 2014-ին։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ամենաշատը սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն են թանկացել՝ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ շուրջ 13 տոկոսով։ Գրեթե այդչափ ավելացել են հագուստի գները։ Անցած տարվա ընթացքում միայն սննդամթերքի գնաճը որոշ ամիսներին անցնում էր 17 տոկոսից։

Գնաճը ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում երկրի տնտեսության համար, քաղաքացիների սոցիալական վիճակի առումով, արդյոք անակնկալ էր 7,7 տոկոս գնաճի ցուցանիշը, և արդյոք նույն խնդրին բախվելու ենք նաև 2022 թվականին:

Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, ով նշեց, որ գնաճը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկաներում տեղի ունեցող պրոցեսներով, սննդամթերքի համաշխարհային գները տարվա ընթացքում 20-25 տոկոսով աճ են արձանագրել, որոշ սննդամթերքների գծով այն կազմել է մինչև 50 տոկոս. «Սա չի կարող չանդրադառնալ մեզ մոտ գների վրա: Բացի այդ, գնաճի բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ պահանջարկը շատ արագ վերականգնվել է համաճարակից հետո, իսկ առաջարկը ավելի դանդաղ է հարմարվում իրավիճակին: Այստեղ առանցքային բառը հարմարվելն է, չնայած դանդաղ, բայց հարմարվում է, հետևաբար, որոշակի ժամանակահատված է պետք, որ առաջարկը գա հասնի պահանջարկին: Քանի որ համավարակով պայմանավորված սահմանափակումները արդեն տևական ժամանակ է, տարբեր երկրներում թուլացել են, դա նախադրյալ է ստեղծում, որ առաջարկն ավելանա և այն դեֆիցիտը, որ կարճաժամկետ եղել է, աստիճանաբար կրճատվում է: Դրա արդյունքում գների աճին նպաստող վճռական գործոնները չկան: Հետևաբար, համավարակի պատճառով ստեղծված գնաճային ֆոնը որոշակիորեն  ուլանում է: Դա այն է, ինչը մենք տեսնում ենք թվերով նաև մեզ մոտ»,-ասաց տնտեսագետը:

Քթոյանի խոսքով, 7,7 տոկոս գնաճը, այո նախորդ ամսվա 9,7 տոկոսից էականորեն ցածր է, բայց եթե երկարաժամկետ միջակայքը դիտարկենք, որը Կենտրոնական բանկը ուղենիշ է դիտարկում, դրա համեմատ բարձր է. «Կարող ենք արձանագրել, որ գնաճը որոշակի նվազման միտումներ է արձանագրում»:

Ինչ վերաբերում է տնտեսության վրա գնաճի ազդեցությանը, Քթոյանի ներկայացմամբ, այն ունի երկակի ազդեցություն. «Օրինակ, պղնձի համաշխարհային գների աճը դրական է ազդում մեր տնտեսության վրա, քանի որ նույն ծավալի պղնձի խտանյութ արտահանելով ավելի շատ եկամուտ ենք ստանում: Ռուսաստանի տնտեսությունն, ըստ էության, վերականգնվել է, որին նպաստել է հանքահումքային ռեսուրսների բարձր գները: Իսկ դա բերում է նրան, որ մեր տնտեսություն եկող տրանսֆերտների ծավալը վերականգնվել է և գտնվում է մեզ համար ցանկալի բարձր մակարդակի վրա: Բացի այդ, բարձր գները պետության տեսանկյունից նշանակում են ավելի բարձր հարկային եկամուտներ: Մյուս կողմից, բնականաբար, բարձր գները նոր սոցիալական խնդիրներ են ստեղծում հատկապես գնաճի առավել բարձր մակարդակ սննդամթերքի պարագայում, որտեղ ունենք երկնիշ գնաճ: Սա հատկապես ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար լուրջ խնդիրներ է ստեղծում: Սա էլ գնաճի բացասական կողմն է:

Գնաճն ինքնին եթե կտրուկ ու բարձր չի, ինքը էական խնդիրներ չի ստեղծում: Մեզ մոտ հիմա կարծես աստիճանաբար վերադառնում է իր նորմալ միջակայք կամ կառավարելիության տիրույթ»:

Հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանելն ի՞նչ ազդեցություն կունենա ընդհանուր շուկայի վրա, Արմեն Քթոյանը պատասխանեց. «Այս դեպքում ևս ազդեցությունը երկակի է լինելու: Հատկապես հիմա, երբ թուրքական լիրան էլ ավելի է էժանացել, նշանակում է, որ թուրքական ապրանքները դրսի շուկաներում, այդ թվում մեր շուկայում շատ ավելի էժան կլինեն, քան նախկինում էին: Սա նշանակում է, որ էլ ավելի անհավասար մրցակցային իրավիճակ է լինելու հայրենական և թուրքական ապրանքների միջև: Մյուս կողմից մեր սպառողը հնարավորություն ունի ավելի էժան գնով ապրանք ձեռք բերել, և այդ առումով դրական է:

Տնտեսության առումով վերջին մեկ տարվա ընթացքում շատ տնտեսվարողներ ներդրումային որոշումներ են կայացրել, արտադրություններ են հիմնել և հիմա այդ նախագծերը ռիսկի տակ են հայտնվում՝ բախվելով թուրքական ապրանքների մրցակցության հետ: Չնայած նախարարն ասում է, որ պետք է հսկողության տակ պահենք և եթե լուրջ ռիսկեր լինեն, աջակցության մեխանիզմներ կիրառեն, բայց ի վերջո, շուկան է ամեն բան որոշում: Եթե դու մրցունակ չես, ապա մրցունակ չես, այդտեղ աջակցություն գուցե տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում դժվար է: Սա տնտեսական էֆեկտի առումով, սակայն այստեղ կան նաև սոցիալական, բարոյական, քաղաքական որոշակի հարցեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում