Sunday, 23 06 2024
ՀՀ պետականությունը ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ է. պատերազմն արգելող միակ ուժն է
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը
-
12:45
ԱՄՆ մի շարք նահանգներում ցանկանում են արգելել դպրոցներում հեռախոսների օգտագործումը
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ
11:45
ԱՄՆ ավիակիրը կլքի Կարմիր ծովը
Բախվել են ավտոմեքենաներ

Լիբանանում իրավիճակը չի կայունանում. Ինչ վիճակ է հայ համայնքում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Սոցիալ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քէօշկէրեանը:

 Լիբանանում նախօրեին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ թանկացումների, ցուցարարները փակել էին երկրի հիմնական ավտոմայրուղիները, Բեյրութում փակ էր կենտրոնական հրապարակը, Վերդանի շրջանը և օդանավակայան տանող մայրուղին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչի այն կարող է հանգեցնել:

Ակցիաները ավարտվել են: Իհարկե, խնդիրը չլուծվեց, դա նախազգուշական ակցի էր, որի հիմնական մասնակիցները վարորդներն էին՝ տաքսիների և բեռնատարների: Նրանք փակել էին ճանապարհները մինչև կեսօր, որից հետո քաղաքն իր բնականոն կյանքին վերադարձավ: Այսինքն զանգվածային ցույցեր տեղի չեն ունեցել:

Իսկ իրավիճակը Լիբանանում ինչպիսի՞ն է, շարունակում է ճգնաժամային մնա՞լ:

Ամեն ինչ նույնն է, դեռևս որևէ փոփոխություն չկա: Տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ, դոլարի փոխարժեքն է անընդհատ բարձրանում ու իջնում: Մի քանի օր առաջ դոլարի փոխարժեքը մինչև 34 հազարի հազար, հետո իջավ 31 հազարի: Ոչ մեկը ոչ մի բան չի հասկանում, բայց շատ հստակ է, որ քաղաքական բաղադրիչն այս ամենում մեծ նշանակություն ունի: Երբ որ քաղաքական կողմերի միջև լարվածությունը մեծանում է, լիբանանյան արժույթը արժեզրկվում է, երբ լարվածությունը մի քիչ մեղմանում է, ինչ-որ կախարդական փայտիկի միջոցով փոքրիկ կարգավորումներ են տեղի ունենում: Բայց սա երկարաժամկետ լուծում չէ, ժամանակավոր է: Դա կարող է պատահել 1-2 րոպեում, ու նորից իրավիճակը վատթարանա:

Հայ համայնքում իրավիճկը ո՞նց է, արդյոք մարդիկ մտաում են Հայաստան տեղափոխվելու մասին:

Զանգվածային հայրենադարձության երևույթ գոյություն չունի, բայց կան անհատներ, որոնք չեն կարողանում այս պայմաններում գոյատևել, իրենց տնտեսական վիճակը վատթարանում է, փորձում են մեկնել Հայաստան և այնտեղ սկսել իրենց կյանքը: Բայց դրանք անհատներ են, զանգվածային հայրենադարձություն չկա:

Այս ճգնաժամը որքանո՞վ է ազդել հայ համայնքի կյանքի վրա:

Բնականաբար, շատ բացասական է ազդել, մարդիկ իրենց առաջվա կենսամակարդակը չեն կարողանում պահել, ամենօրյա խնդիրներ կան: Մեր համայնքը Լիբանանի ժողովրդի անջատ չի ապրում, բոլորս նույն վիճակում ենք, ինչպես մյուսների վրա է ազդում ճգնժամը, այնպես էլ մեզ վրա: Բայց համայնքի ղեկավարությունը, լինի Եկեղեցին, կուսակցությունները, բարեգործական կազմակերպությունները, փորձում են օգնել ժողովրդին, որ այս ճգնաժամը հաղթահարենք: Նրանք փորձում են թեթևացնել տնտեսապես անապահով ընտանիքների բեռը՝ մի մասը վերցնելով իրենց վրա: Բայց սա հիմնական լուծում չէ, մասնակի լուծում է: Հիմնական ու արմատական լուծումը պետական մարմինների ճիշտ և նորմալ աշխատանքի միջոցով է հնարավոր:

Լիբանանում անգամ կառավարություն փոխվեց, սակայն ճգնաժամը հաղթահարել չի ստացվում: Ինչո՞ւ:

Որովհետև կառավարությունը չի հավաքվում, նիստեր չի գումարում: Կառավարությունը կա, բայց որոշումներ չի կայացնում, որովհետև երբ որ այս կառավարությունը կազմվեց, նա բարեփոխումներ պետք է աներ, տնտեսական ճգնաժամից դուրս գալու ծրագրեր պետք է մշակեր, բայց յս ամենը տեղի չունեցավ, որովհետև երկրում երկու հակամարտող ուժերի միջև ճգնաժամ առաջացավ նավահանգստի պայթյունի պատճառով: Մի կողմն ուզում էր, որ այդ ամենի մեղավորը աշխտանից հեռացվի, այլապես իրենք չեն մասնակցի կառավարության նիստերին: Իսկ Լիբանանում այսպիսի կարգավորում կա. եթե հիմնական համայնքներից մեկը չի մասնակցում կառավարության նիստերին, այդ նիստերը համարվում են անօրինական: Արդյունքում հիմա կառավարությունը կա, բայց չի աշխատում, քանի որ կողմերից մեկը հրաժարվում է մասնակցել նիստերին: Առաջնային նախարարներն իրենց աշխատանքը կատարում են՝ լինի կրթության նախարարը, առողջա պահության նախարարը՝ կապված կովիդի դեմ պայքարի հետ: բայց կառավարությունն ինքնին անդամալուծված է, չի հավաքվում և չի գործում արդեն 2 ամիս: Այս կառավարությունը հենց սկզբից հիվանդ ծնվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում