Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երևանի «Արարատը» քանդվում է․ Ինչ է տեղի ունենում իրականում․․․

Նախօրեին հրաժարական տվեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ Առաջին հայացքից տեղի ունեցածը սովորական երևույթ է, որը տեղի է ունենում թիմերում, բայց․․․։ Չցանկանալով մանրամասնել երևանյան ակումբը լքելու իր որոշումը, Բիչախչյանը Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր միայն, որ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ «Արարատի» սեփականատերերի հետ։ Հիշեցնենք, որ «Արարատի» սեփականատերներն են շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը և ամերիկաբնակ Հրաչ Կապրիելյանը։ Վարդան Բիչախչյանը «Արարատը» գլխավորել էր 2020 թվականի ամեանը։ Այս մասնագետի գլխավորությամբ հայկական ամենատիտղոսակիր ակումբը 13 տարի անց նվաճեց Հայաստանի գավաթը։ Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում պայքարից դուրս թողեց հունգարական բավական ուժեղ «Ֆեհերվար» ակումբին։ Ընթացիկ մրցաշրջանում «Արարատը» նվաճել է ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ VBET Պրեմիեր լիգայում 30 միավորով երրորդն է և պայքարում է չեմպիոնի կոչման համար։

Բիչախչյանի նշանակվելուց հետո «Արարատում» կարծես կայունություն էր հաստատվել և թվում էր թե առաջիկայում թիմը էլ ավելի լուրջ խնդիրներ կլուծի։ Վերջին զարգացումները սակայն ցույց տվեցին, որ երևանյան ակումբում ըստ էության հնարավոր չէ լուրջ բարեփոխումներ իրականացնել։ Հնարավոր չէ, քանզի դա չեն ցանկանում ակումբի սեփականատերերը։ Տարիներ շարունակ «Արարատում» անպակաս են եղել սկանդալներն ու տհաճ միջադեպերը։ Տարիներ շարունակ տեղի են ունեցել մարզական և կադրային անհարկի փոփոխություններ, որոնք բառի բուն իմաստով քայքայել են թիմը։ Արդեն իսկ պարզ է, որ մոտ ապագայում կքանդվի նաև վերածնված «Արարատը»։ Թիմի առաջատար և լավագույն ռմբարկու Սերժ Դեբլեն կարիերան կշարունակի «Փյունիկում»։ Մեր տեղեկություններով՝ «Արարատից» կհեռանան նաև առաջատար մի շարք այլ խաղացողներ։ Հավանականությունը մեծ է, որ Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածում «Արարատը» կհանգրվանի այն դիրքում, որում եղել է տասնամյակից ավել։

«Արարատի» երկրպագուները երկար տարիներ էին սպասել թիմի վերելքին։ Նախորդ տարվա հաջողությունը մեծ ոգևորություն էր առաջացրել երկրպագուների շրջանում։ Այսօր «Արարատի» ապագան ավելի քան մշուշոտ է։ Տեղի ունեցածից հետո առաջին և գլխավոր հարցը, որ ծագում է հետևյալն է․ Ի՞նչ են իրականում ուզում «Արարատի» սեփականատերերը։ Հարցի պատասխանը գտնել բավական դժվար է։ Այս հարցին դժվար թե պատասխանեն նույն Սրմաքեշն ու Կապրիելյանը։ Կարող ենք արձանագրել միայն, որ ակումբի վերելքն ու հաջողությունն առանձնապես չէր ոգևորել նրանց, հակառակ դեպքում «Արարատի» առաջ կդրվեին ավելի լուրջ խնդիրներ, կավելացվեր բյուջեն։ Կարելի է անել թերևս մեկ եզրակացություն․ «Արարատի» սեփականատերերը թիմը պահում են պահելու համար։ Իրականում նրանց համար միևնույնն է «Արարատը» առաջին, թե վերջին հորիզոնականում կավարտի առաջնութունը։ Անախորժություններ և լարված իրավիճակներ լինում են գրեթե բոլոր ակումբներում։ «Արարատի» դեպքում սակայն բացասական երևույթը քրոնիկ բնույթ է կրում։ Ցավալի է թերևս, որ նման վերաբերմունքի հետևանքով հայկական ամենահեղինակավոր ակումբը շարունակում է հեղինակազրկվել։

Ցավալի է, որ առաջնության միջնամասում, չեմպիոնության համար պայքարող թիմը «փոշիանում» է։ Ստեղծված իրավիճակում երկրպագուին ոչինչ չի մնում անել, քան համակերպվել «Արարատի» «հին ու բարի» ավանդույթի հետ։ Ավանդույթներ, որոնք շարունակվելու են։ Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ «Արարատը» գտնվում է այնպիսի անձանց ձեռքերում, որոնց նպատակը համենայնդեպս ուժեղ թիմ կառուցելը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում