Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մենք մխրճվեցինք ինչ-որ խաղերի մեջ, որը մերը չէր․ Ալիևը լկտիացավ Ղազախստան զորք ուղարկելու մեր որոշումից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:Անդրադարձ էր կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ  հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել էին Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Հունվարի 14-ից սկսվեց Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ մեր մասնակցությունը լրջագույն սխալ էր։ Եվ այդ սխալի արդյունքներն, ըստ քաղաքագետի, մենք այսօր տեսնում ենք․ «Կյանքը ցույց տվեց, որ այն ավանտյուրան, որը գալիս է Ռուսաստանից՝ Ղազախստան զորք մտցնել, և որին մենք ենթարկվեցինք, այդ ավանտյուրան տապալվեց։ Տոկաևն ասաց, որ իրավիճակը կայուն է և պետք է զորքերը դուրս բերվեն։ Զորքերը դուրս բերվեցին։ Բայց ստացվեց այնպես, որ մենք մխրճվեցինք ինչ-որ խաղերի մեջ, որոնք մերը չէին։ Մենք կորցրեցինք դեմոկրատական երկրի իմիջը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ երկիրը, որը ենթարկվեց Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ագրեսիայից և ամբողջ աշխարհով բարձրաձայնեց այդ ագրեսիայի մասին, կասկածելի իրավիճակում զորք է ուղարկում այլ երկիր․ «Ես կասկած չունեի, որ Ալիևը այդ հանգամանքը կօգտագործի։ Առաջինը՝ սկսեց կրակել, հետո արդեն՝ քաղաքական արշավ։ Ալիևն ասում է՝ Մինսկի խումբ, դու ոչ մի գործ չունես այստեղ, անելիք չունես։ Անցած տարվա  սկզբերին՝ պատերազմից հետո, ինքը խոսում էր այդ մասին, ասում էր՝ Մինսկի խումբ դու գործ չունես այստեղ, բայց քաղաքականությունն անցած տարվա ամռանից հետո փոխվեց։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մտան տարածաշրջան, Ալիևը լռեց ու համաձայնեց, որ կա Մինսկի խումբ ու ինքը պարտավոր է  այդ շրջանակներում աշխատել։ Հիմա ինքը հասկացավ, որ այդ քայլից հետո մեզ այդքան լուրջ չի պաշտպանի ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Եվրամիությունը։ Ալիևը հիմա նորից ասում է ղարաբաղի հարցը լուծված է,  նման խնդիր չկա։ Նաև ասում է՝  մենք ինչո՞վ ենք տարբերվում Հայաստանից, որ ԱՄՆ-ն Հայաստանին հրավիրում է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, իսկ մեզ չի հրավիրում։ Ինքն ընդհանրապես Բայդենի գագաթաժողովից ընդհանրապես չէր խոսում, հիմա լկտիացավ։ ՀՀ Անվտանգության  խորհրդի քարտուղարին ԱՄՆ-ում պաշտոնապես ընդունեցին, Ալիևն ասում է՝ մեր քարտուղարին ինչու՞ չեք ընդունում։ Ասում է՝ Եվրամիությունը  մեզ տվեց 150 միլիոն եվրո, Հայաստանին՝ 2 միլիարդ 600 միլիոն, ասում է՝ բացատրեք  տարբերությունն ինչումն է, որ  նման  բան եք անում։ Ես կարող եմ ասել, որ Ալիևի պահվածքը կապված է Ղազախստանի, այսինքն՝ այնտեղ զորք ուղարկելու  մեր որոշման հետ»։

Դիտարկմանը, մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ այս քայլից հետո Ղազախստանի վերաբերմունքը մեր հանդեպ կփոխվի, Գրիգորյանը պատասխանեց․ «Առաջին հերթին Ղազախստանը չէ, որ մեզ մոտ խնդիրներ է լուծում։ Ղազախստանն այլ ռեգիոնում է ապրում։ Նույն ՀԱՊԿ-ում մեր դեմ խաղացողը Ղազախստանը չէ, գաղտնիք չէ՝ դա Բելառուսն ու Ռուսաստանն են։ Մենք այս իբր օգնությունից ոչինչ չենք ստանալու։ Ռուսաստանը ճնշեց Հայաստանին, որ մենք զորք ուղարկենք ու այսօր մենք Ռուսաստանի աջակցությունը չենք տեսնում։ Երկու օր անց մեր սահմանին կրակոցներ սկսվեցին, մեր բանակից երեք հոգի զոհվեցին, կան վիրավորներ։ Դա մեծ ու լուրջ միջադեպ է։ Դուք ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից  արձագանք տեսա՞ք։ ՀԱՊԿ-ը մեր պաշտպանության համար չի ստեղծվել։ Ուրեմն մենք որևէ բան այս քայլով չշահեցինք։ Գեղարքունիքում բառի բուն իմաստով կռիվ էր, ու այդ կռվից հետո՝ ոչ մի հայտարարություն»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում