Արագածոտնի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ Հովնանյանի անվան համալսարանի կողմից ՌԱԶՄԻԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրված դիպլոմը կեղծ չէ, այն համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու և արհեստական լարվածություն ձևավորելու մոլուցքից, հայրենիքին անձնվիրաբար ծառայած ու ժողովրդականություն վայելող անձանց հեղինակությունը վնասելու փորձեր չկատարել։