Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Մեր իրավապահները երկրի բոլոր ղեկավարների հայելին են․ Բադասյանը հայտարարում է՝ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է

Ազատամարտիկ, այժմ՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը դատարանում հայտարարել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Նրան մեղադրանք առաջադրվել է այն բանից հետո, երբ 2021-ի հունվարի 28-ին «Եռաբլուր»-ում լրագրողներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: «Դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո, նաև զենքի միջոցով… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,-ասել է նա: Վահան Բադասյանը նույն օրը բերման է ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել: Երկու շաբաթ կալանավայրում մնալուց հետո Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել կալանքից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահան Բադասյանն ասաց. «Դատական գործընթացում իսկույն երևում է Նիկոլի լկտիությունը: Դա արտահայտվում է իրավապահներին մեջ: Դրանք Լևոնի, Ռոբերտի, Սերժ ժամանակներից եկած իրավապահներն են և այսօր Նիկոլը սատանայաբար ինչ որ անում է, դա արտահայտվում է իրավապահներին գործողություններում: Երկրի իրավապահները երկրի բոլոր ղեկավարների հայելին են:

Ինձ դատում են 301-րդ հոդվածով, սա նույն հոդվածն է, որ կիրառվել է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ Սահմանադրական կարգի տապալում, իշխանության բռնի զավթում: Ես ընդամենը գիտակցաբար հնչեցրել եմ սպառնալիքներ, որպեսզի ԱԱԾ-ն ինձ բերման ենթարկի, այդպես էլ ասել եմ: Որպեսզի ես հաղորդում ներկայացնեմ Նիկոլի հանցագործության մասին, դավաճանության վերաբերյալ: Դավաճանությունը պատերազմով Արցախը հանձնելն է, որ ասի՝ տեսեք, պատերազմ եղավ, պարտվեցինք: Ես այդ օրը՝ բանակի օրը, «Եռաբլուրում» հուզական վիճակում եմ եղել: Ես ասել եմ, որ Նիկոլը Արցախի տարածքները հանձնել է և այս տարածքներն է մեծացրել, գերեզմաններն է ավելացրել»:

Հարցին, թե իր կարծիքով ինչպիսի՞ ելք կունենա դատավարությունը, Բադասյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ ելք կունենա, բայց ես երբեք չեմ ընդունելու իմ մեղադրանքը: Ես ինձ մեղավոր ճանաչում եմ բայց միայն իմ հնչեցրած սպառնալիքի մասով: Այո, ես գիտակցել եմ, որ սպառնալիք հնչեցնելը քրեական պատասխանատվություն է և հնչեցրել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել այդ մասով: Ես սահմանադրական կարգը չեմ տապալել, բռնի իշխանությունն չեմ զավթել: Իրենք փորձում են Նիկոլի նման մանիպուլացնելով սարքել իմ վրա, բայց չի հաջողվելու»:

Նա հայտարարեց, որ իր նկատմամբ եղել է բարոյահոգեբանական ճնշում. «Ես մանրամասն ներկայացրել եմ, թե որն է այդ ճնշումը: Օրինակ, ինձ չպետք է կալանավորեին, քանի որ իմ հնչեցրած սպառնալիքը չէր ենթադրում կալանավորում: Բայց կալանավորել են՝ ինձ վրա ծանր հոդված դնելով: Ինձ ասում է՝ ուրախ չե՞ս, որ եղունգներդ չես քաշում, նախկինում այստեղ եղունգներ էին քաշում: Ես ասացի՝ դուք իմ եղունգները քաշում եք, երբ ես վերքերի մեջ եմ, երբ պառկում եմ ոչ փափուկ անկողնում, իմ մարմնի երկաթները խանգարում են, ես անընդհատ պետք է շուռումուռ գայի ցավերի մեջ: Այդպես օրեր շարունակ: Դա ֆիզիկական ճնշում է: Այսինքն նաև ֆիզիկական ճնշում է եղել: Իմ տեղն այնտեղ չէր, բայց ինձ կալանավորել են: Սա բարոյահոգեբանական ճնշում է: Ցավոք սրտի դատավորն ու դատախազը այդպես էլ չհասկացան, թե որն է եղել իմ հանդեպ բարոյահոգեբանական ճնշումը: Սրանից ավելի էլ ի՞նչ պետք է լիներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում