Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Մեր զինվորները վերադառնում են. ինչ սպասել հաջորդիվ

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայաստանյան ստորաբաժանումը վերադառնում է Հայաստան: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս են գալիս Ղազախստանից, ուր արագորեն տեղակայվեցին հունվարի 7-ին՝ հայտնի զարգացումների բերումով: Այժմ ՀԱՊԿ-ը սկսում է խաղաղապահ ստորաբաժանման դուրսբերման գործընթացը, որն ըստ Ղազախստանի իշխանության և ըստ ՌԴ պաշտպանության նախարարի, կտևի տասը օր: Թերևս կասկած չկա, որ Ղազախստանում կմնան ռուսական որոշակի խմբեր, որոնք կապահովեն հետագա քաղաքական գործընթացում Ռուսաստանի ազդեցությունն ու իրավիճակին արագ արձագանքման կարողությունը, ըստ անհրաժեշտության: Ավելին, պետք չէ բացառել անգամ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելը ընդամենը այդ խմբերի տեղակայումն ապահովող խողովակ էր ՌԴ համար:

Հայաստանը չխոչընդոտեց այդ խնդրի կատարմանը, լավ հասկանալով, որ Ռուսաստանի համար այն ուներ չափազանց մեծ նշանակություն: Եթե Մոսկվան չէր կատարում այդ խնդիրը, ապա դա նշանակում էր ձախողում: Այդ ձախողման համար պատասխանատու էր լինելու Հայաստանը, ինչը բնականաբար հանգեցնելու էր քաղաքական հետևանքի: Իրադրությունն իհարկե չի սահմանափակվում լոկ այդ տրամաբանությամբ, սակայն ինքնին այդ հանգամանքը բավարար է պատկերացնելու համար այն միջավայրը, որում կայացվել է Հայաստանի որոշումը: Բարեբախտաբար չիրականացան այն ապոկալիպտիկ «կանխատեսումները», որ արվում էին հայկական ստորաբաժանման մասնակցության կապակցությամբ:

Հայկական ուժերը վերադառնում են տուն և այսօր արդեն հարց է առաջանում, թե ինչ շահեց Հայաստանը այդ ակցիային մասնակցելուց: Այստեղ է սակայն, որ կարևոր է վերը արված դիտարկումը Ռուսաստանի խնդիրների և դրանց արգելակման ռիսկերի վերաբերյալ: Միայն այն, որ Հայաստանը կարող էր էապես կորցնել այդ արգելակը դառնալու պարագայում, և չգնաց այդ ռիսկին և չարգելակեց, արդեն իսկ հարաբերականորեն դրական է Հայաստանի համար:

Հարաբերականորեն, որովհետև եվրասիական միջավայրում Հայաստանի համար խորապես դրական հեռանկար առնվազն առայժմ որևէ կերպ չի ուրվագծվում: Սակայն մյուս կողմից, Հայաստանը չի կարող ուղղակի լքել այդ միջավայրը, որովհետև այդ ռազմա-քաղաքական միջավայրը կազմավորվում է թե քաղաքական, տնտեսական ու անվտանգային շահերի ու գործոնների համախմբով, թե դրան «ներդաշնակ» և դրանք զգալիորեն պայմանավորող աշխարհագրական հանգամանքով:

Ըստ այդմ, առնվազն այս փուլում Հայաստանը պետք է կարողանա այդ միջավայրում մանևրել առավելագույնը և խուսափել կորուստներից, ու այդ հարցում հաջողելն արդեն իսկ կարող է դիտվել ձեռքբերում: Կարո՞ղ է Հայաստանը հավակնել ավելիին, սա իհարկե կախված է, թե Ղազախստանի «հիմքով» ինչ քննարկումներ են լինելու ռուս-ամերիկյան և ռուս-թուրքական տիրույթում, որոնց միջակայքում ի դեպ ծավալվում է հայ-թուրքական գործընթացը, որի շրջանակում հատուկ բանագնացների առաջին հանդիպումն այսօր Մոսկվայում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում