Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Ավստրալիայի հունական և կիպրական համայնքները կառավարությանը կոչ են արել ճանաչել Օսմանյան Կայսրության իրականացրած ցեղասպանությունները

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։ Ինչպես հայտնում է Neoskosmos-ը, սա հաջորդում է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված միջնորդությանը, որով կոչ էր արվում կառավարությանը պաշտոնապես ճանաչել այս ցեղասպանությունները։

Համայնքների նախագահները նամակում պնդել են, որ 2021 թվականի դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է այդ ցեղասպանությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Վատիկանը՝ կոչ անելով Ավստրալիային նույնպես քայլ անել:

Վկայակոչելով հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության՝ տարբեր երկրների կողմից ճանաչումը, նամակում նշվում է՝ «ժամանակն է, որ Ավստրալիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչի այս ցեղասպանությունը»:

Հաշվի առնելով, որ թուրքական կառավարությունը հաստատակամորեն հրաժարվել է ընդունել անցյալի սխալները, համայնքների նախագահները կարծում են, որ հենց Թուրքիայի շահերից է բխում առերեսվել իր անցյալի հետ և պաշտոնապես ներողություն խնդրել:

Կոչը փոխանցվել է նաև արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնին և այլոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում