Tuesday, 25 01 2022
Ուսուցչի մրցույթի կարգը պետք է էականորեն փոխել․ Ժաննա Անդրեասյան
Հայոց լեզվի միասնական քննությունների նվազագույն շեմը չի հաղթահարել 20 տոկոսը. Ժաննա Անդրեասյան
Ավելի ճիշտ չէր լինի դպրոցներում տնտեսվարների հաստիքը փոխել․ հարց ԿԳՄՍ փոխնախարարին
Հունվարի 28-ը՝ Հայրենյաց պաշտպանի օրը, Արցախում ոչ աշխատանքային օր է
ԿԳՄՍ նախարարությունը հատուկ դպրոցները վերաբացելու քաղաքականություն չունի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի հետ
Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ
Սկզբունքայնություն, կամք, համբերատարություն ունենք, որ կրթության մասին նախագիծն իրականացնենք․ փոխնախարար
Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց
Վրաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդն է գրանցվել
Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կա Պուտինի գլխում, բայց ուկրաինացիներն ու տեղի հայերը պատրաստ են դիմակայության
13:11
Ավստրալիայի կառավարությունը գնել է աբորիգենների դրոշի իրավունքը
Նիկոլ Փաշինյանը փորձում է շահել ժամանակ ու տարածություն
Հայաստանը կարևորում է Հս. Մակեդոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում. Փաշինյանն ուղերձ է հղել
Մի մասով գործն արդեն ուղարկվել է գույքի բռնագանձման. Արամ Հարությունյանի մասով շուտով գործը կավարտվի և կստանամ իմ գումարները
Արսեն Թորոսյանը պատասխանել է Արման Թաթոյանին
Կոռուպցիայից մաքրվող Հայաստանը՝ հաջողության օրինակ, «5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ».12:55
Կոռուպցիայի ընկալման 2021-ի ինդեքս․ «Հայաստանը՝ հաջողության օրինակ»
ՊՈՒ-ն նախագահի թեկնածուի հետ կապված հաստատված դիրքորոշում չունի․ Աբրահամյան
12:35
Բայդենը Fox News-ի լրագրողին վիրավորել է գնաճի մասին հարցի համար
Ուղիղ․ «Հանրակրության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ
12:32
Պեկինի Օլիմպիական խաղերի ավանն ընդունել է առաջին հյուրերին
Հայելային հետքաշման պարագայում մենք կորցնելու ենք տարածքներ․ Տիգրան Աբրահամյան
Նախագահը պետք է ապահովի համահայկականությունը, համազգային ներուժի համախմբումը. Արծվիկ Մինասյան
Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանի 4-րդ նախագահի քառամյա կառավարումը՝ լուսանկարներով
«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ. Արծվիկ Մինասյան
ՇՄ նորանշանակ փոխնախարարը կհամակարգի 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքը
Քանի դեռ ՀՀ նախագահը դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, իշխող թիմը թեկնածուի հարց դեռ չի քննարկել
12:05
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով

ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. պատգամավորներին զգուշացվել է չբացակայել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել եւ չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, եւ միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, եւ պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում