Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Ինչ սպասել հայ-թուրքական առաջին հանդիպումից

Հունվարի 14-ին Մոսկվայում կկայանա հայ-թուրքական կարգավորման գործընթացին ուղղված՝ այդ աշխատանքի համար երկու երկրների հատուկ բանագնացների առաջին հանդիպումը: Ինչ սպասել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի և Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումից: Թերևս պետք է սպասել երկրորդ հանդիպման: Այսինքն, եթե առաջին հանդիպումից ոչ շատ երկար ժամանակ հետո տեղի ունենա երկրորդը, սա արդեն հնարավոր կլինի համարել առաջին հանդիպման ողջունելի արդյունք, հատկապես նկատի ունենալով այն, որ հանդիպումը տեղի է ունենում բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրում:

Հայ-թուրքական առաջին հանդիպմանն ընդառաջ բավականին հակասական իրավիճակ է ռուս-թուրքական և ամերիկա-ռուսական հարաբերություններում, ինչը անկասկած իր ազդեցությունն է թողնելու հայ-թուրքական գործընթացի վրա: Ըստ այդմ, առաջին հանդիպումից հետո շարունակությունն արդեն իսկ կարող է թողնել դրական տպավորություն: Առանձնապես այլ մեծ սպասելիքներ ունենալ թերևս չարժե, թե հենց վերը նկարագրված բարդ միջավայրի, թե նաև ընդհանրապես Հայաստանի և Թուրքիայի համար բովանդակային բավականին էական տարբեր մոտեցումների ու դիրքորոշումների, միաժաանակ առկա պատմա-քաղաքական բարդ խնդիրների պայմաններում:

Բոլոր դեպքերում անկասկած է այն, որ Հայաստանի համար հայ-թուրքական ուղիղ հաղորդակցության միջավայրի ձևավորումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմի հաստատումը կարևոր են նվազագույնը արտաքին և անվտանգային քաղաքականության առավել լայն խաղի կամ մանևրի հնարավորության տեսանկյունից: Սրան զուգահեռ, կասկածից վեր է և այն, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում հայկական դիրքերի ամրությունը կախված է նաև ԱՄՆ և Ռուսաստանի հետ աշխատանքի արդյունավետությունից: Այդ ամենով հանդերձ, առանցքային է լինելու և հենց միմյանց հետ ԱՄՆ ու Ռուսաստանի աշխատանքը և հատկանշական է, որ հայ-թուրքական առաջին հանդիպումը նշանակվել է ամերիկա-ռուսական բանակցությունից անմիջապես հետո:

Այդ բանակցությունն առերևույթ անզիջում իրավիճակ է և ազդեցության գոտիների համար կոշտ պայքար: Այդ իրավիճակն արտաքուստ առավել հարմար է դարձնում Թուրքիայի մանևրը: Մյուս կողմից սակայն, այդուհանդերձ անորոշ է, թե ամերիկա-ռուսական քննարկումները ինչ համատեքստում են շոշափում Կովկասը, որի «ողնաշարային» հարցը ըստ էության հայ-թուրքական խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում