Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

Շմոլ գազից թունավորման դեպքերը ավելացել են․ ովքեր են թերանում՝ սպառողները, թե «ՀայՌուսգազարդը»

Մի քանի օր առաջ սարսափելի դժբախտ պատահար էր տեղի ունեցել Մասիս քաղաքում։ Մասիսի Կայարան թաղամասի երկհարկանի շենքի բնակարաններից մեկում տան տղամարդը մահացած էր գտել 47-այա կնոջն ու 27-ամյա դստերը։ Քննչական կոմիտեի հաղորդած նախնական տվյալների համաձայն՝ մայրը՝ Աննա Մուրադյանն ու դուստրը՝ Արփինե Ենգոյանը, մահացել են շմոլ գազի արտահոսքի առաջացրած թունավորումից։ Ըստ նույն աղբյուրի՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ցավոք, տխուր է ընդհանրապես վերջին տարիների,հատկապես անցած տարի Հայաստանում շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորման և մահերի վիճակագրությունը։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ 2021-ին շմոլ գազի թունավորումից մահացել է ութ մարդ, տուժել է 750 քաղաքացի։ Ընդ որում, 2020 թվականի համեմատ` 21-ին մահվան դեպքերը 3-ով ավելի են, իսկ տուժածներինը` ավելի քան 200-ով։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն»հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանը այս դժբախտ դեպքի հետ կապված կարծիք հայտնեց, որ դեռ նախաքննություն է գնում և պարզ չէ դեպքի հանգամանքնները, թե կոնկրետ ինչ պատճառով է եղել մոր և երիտասարդ աղջկա ողբերգական մահը, ինչու չի գործել անվտանգային արձագանքման համակարգը, բայց, ըստ նրա, ընդհանուր առմամբ պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ այսպիսի դեպքերը հիմնականում պայմանավորված են սպառողների անպատասխանատու և անփույթ վերաբերմունքով։ «Սպառողներն են գլխավոր պատասխանատուն և մեղավորը։ Նրանց անուշադրության հետևանքն են այսպիսի դժբախտ պատահարները, քանի որ շմոլ գազի արտահոսքն ու թունավորումը հնարավոր չէ այլ պատճառով, քան այն, որ սպառողները, ինչ-ինչ կենցաղային նպատակներից ելնելով, անջատում են անվտանգության համակարգը»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Պարոն Չիլինգարյանը բացառում է, որ կարող է անվտանգության համակարգ չտեղադրվի, եթե բնակարանը գազաֆիկացված է, հակառակ դեպքում՝պարզապես գազաֆիկացում տեղի չի ունենա։ Հետևաբար անվտանգության համակարգի չգործելը, նրա կարծիքով, գերազանցապես կախված է դրա՝ անջատված լինելուց․«Հայաստանն այն առաջադեմ երկրներից է, որտեղ համատարած տեղադրված է և գործում է անվտանգային համակարգը, որն արագ արձագանքում է անգամ մի փոքր արտահոսքի դեպքում և գրեթե բացառված է չաշխատելը»,-ընդգծեց Չիլինգարյանը։

Հարցին՝ այս ցավալի պատկերի մեջ դեր չի՞ խաղում արդյոք «ՀայՌուսգազարդ» սպասարկման ծառայողների թերացումները, բացթողումները և ի՞նչ չափ են կազմում դրանք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ տարեկան պարտադիր ստուգումները, ինչպես գիտենք, արձանագրվում են սպառողի ստորագրությամբ, և այս առումով բացթողումները քիչ դեպքերում կարող են լինել, որովհետև կարող են խստորեն պատժվել։ Մյուս կողմից,ըստ նրա, ոչ հաճախակի, բայց կարող են լինել դեպքեր, երբ սպառողի կանչերը անարձագանք թողնվեն, չի բացառվում նաև սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ստորագրության կեղծման նախադեպերը, երբ ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում այդ ստուգումը, և արդյունք ցույց տալու համար աշխատակիցը գնում է այդպիսի կեղծիքի։

«Ես անձամբ եմ առնչվել դեպքի, երբ գազպրոմի աշխատակիցը իմ անվան դիմաց լրիվ այլ ստորագրություն էր դրել։ Ես անմիջապես բարձրաձայնեցի այդ խնդիրը, և տվյալ աշխատակիցը համարժեք պատասխանատվությունը կրեց իր պարտականությունները ոչ պատշաճ և բարեխղճորեն կատարելու պատճառով։ Այնպես որ նմանատիպ լուրջ թերացումները չեմ կարծում՝ կարող են զգալի թիվ կազմել»,- մեզ հետ զրույցում պատմեց Չիլինգարյանը
Հարցին,թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել այսպիսի ողբերգությունների թիվը, Չիլինգարյանն, ի պատասխան, ևս մեկ անգամ շեշտեց. «Եթե անգամ ավելացվի պարտադիր ստուգումների քանակը կամ վերահսկողությունը խստացվի, միևնույն է՝ աշխատակիցները ամեն օր չեն գնալու բնակարաններ ստուգելու, պետք է սպառողներն իրենք գիտակից և չափազանց ուշադիր լինեն,մտածեն ոչ միայն իրենց կյանքի,այլև ընտանիքի անդամների կյանքի ապահովության մասին։ Գուցե այս իմաստով պետք է ավելի շատ բացատրական աշխատանքներ տարվի հենց բնակչության հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում