
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 13-ին այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ուսումնարան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ուսումնարանում ելույթի ժամանակ Զաքիր Հասանովը հատուկ նշել է, որ Ադրբեջանի բարձրագույն զինվորական դպրոցի ուսումնական ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին: