Thursday, 21 09 2023
ԼՂ-ում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն Ադրբեջանի օրակարգում չէ. վարչապետ
ՀՀ կառավարությունը ԼՂ-ից տեղահանվածների համար ամրագրել է հյուրանոցների համարներ, նախապատրաստել կեցավայրեր
ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 21, 2023
18:33
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 22, 2023
18:30
Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարացրել է արտակարգ դրությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Նիկոլ Փաշինյան
18:15
Լեհաստանը կդադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինային՝ երկու երկրների միջև հացահատիկի ներմուծման արգելքի տարաձայնությունների ֆոնին
18:00
Իրանի դատարանը մահվան է դատապարտել Շահ Չերաղում ահաբեկչություն կազմակերպած Տաջիկստանի քաղաքացուն
Ալիևի հայտարարության մեջ վտանգներ կան. 200 քկմ գրավված բարձունքները համարում է իրենը
17:45
Հնդկաստանը դադարեցրել է Կանադայում այցագրերի տրամադրումը՝ սիկհերի առաջնորդի սպանության պատճառով առաջացած վեճի ֆոնին
17:30
Թեհրանը չի հրաժարվում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումներից. Իրանի նախագահ
Համազգային զորաշարժի կոչ ենք անում, հայությունը պետք է ոտքի կանգնի․ Արամ Ա
17:15
Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը
«Ռուսաստանը Ղարաբաղում տևական զինադադարի և տարհանված խաղաղ բնակիչների վերադարձի հնարավորության հույս ունի». Պեսկով
«ԼՂ-ում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա». Պեսկով
Արցախի պատկանելության հիմնական հարցը որոշված է․ Պեսկով
Արցախը մենակ է մնացել, ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել. Դավիթ Բաբայան
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
17:00
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 22, 2023
Հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում. ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնում
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 21, 2023
Գյուղացիների մի մասը հետ են եկել Թաղավարդ. Թաթուլ Հակոբյան
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին և Սոթք գյուղի մոտ
«Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած և անորոշության մեջ». Արցախի ՄԻՊ
Անկարգություններ Երևանի փողոցներում
Արևմուտքի էլիտաների քաղաքական կամքի հարցն է՝ օգնել Հայաստանին, թե ոչ
Իսրայելը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրը
Լարված իրավիճակ. ցուցարարները Խանջյան փողոցում մեքենայի դիմապակի են կոտրել

Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետն առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից

Թուրքիայում Yöneylem-ի կողմից 2021թ. դեկտեմբեր ամսին երկրի 27 նահանգի 2002 քաղաքացու շրջանում իրականացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն՝ «հնարավոր» նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 4 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից:

Այս մասին, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Հարցին, թե եթե հնարավոր նախագահական ընտրություններում իշխող «Ժողովրդական դաշինքը» առաջադրի Էրդողանին, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Սելահաթթին Դեմիրթաշին, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինքը» «ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ու՞մ կընտրեք, հարցվածների 37 տոկոսն ասել է Էրդողանին, 33 տոկոսը՝ Քըլըչդարօղլուին, իսկ 12 տոկոսը՝ Դեմիրթաշին:

Երկրորդ հարցին, եթե ընդդիմադիր «Ազգային դաշինքը» որպես նախագահի թեկնածու առաջադրի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հարցվածներից նրան ընտրելու պատրաստակամություն է հայտնել 41 տոկոսը:

Այսինքն ստացվում է, որ Էքրեմ Իմամօղլուի թեկնածության պարագայում ընդդիմադիր դաշինքի թեկնածուն 4 տոկոսով առաջ է անցել իշխանական դաշինքի թեկնածու, գործող նախագահ Էրդողանից:

Հարցման մեջ ներառված է եղել նաև հնարավոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցը:

Հարցվածների 26,9 տոկոսը ասել է, որ իր ձայնը կտա իշխող կոալիցիայից «Արդարություն և Զարգացում» կուսակցությանը, 26,3 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 10,4 տոկոսը՝ ընդդիմադիր «Լավ» կուսակցությանը, իսկ 4,7 տոկոսը՝ իշխող կուսակցության երկրորդ ուժը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Հարցին՝ եթե նախագահական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, նախագահ Էրդողանը կհաղթի՞, թե՞ ընդդիմության թեկնածուն, հարցվածների 61,9%-ը պատասխանել է, որ ընդդիմության թեկնածուն կհաղթի, 38,1 տոկոսը ասել է, որ Էրդողանը կհաղթի:

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ ներկայումս Թուրքիան վատ է կառավարում, իսկ 25 տոկոսը, որ լավ է կառավարվում:

Հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի օգտին «ես երբեք չեմ քվեարկի» ասողները կազմել են 56,4 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում