Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Առողջապահության նախարարությունը հաշվի չի առել Թատրոնների և համերգային կազմակերպությունների մտահոգությունները

Հունվարի 22-ից  ուժի մեջ են մտնում ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված   նոր սահմանափակումները։ Մասնավորապես  հանրային սննդի և հյուրանոցային  օբյեկտներ   և մարզասրահներ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ գրադարաններ և թանգարաններ, այցելողները  կկարողանան մուտք գործել, եթե ներկայացնեն  ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող մինչև 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ ԱՀԿ-ի  կողմից որակավորված COVID-19 հարուցիչի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Այս առիթով արդեն ռեստորանների ասոցիացիան  իր դժգոհությունն ու կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ նշելով, որ չի պատրաստվում իր վրա վերցնել որևէ կոդի,տվյալի ստուգում,վերահսկողություն,բացի այդ՝ որոշումն ահռելի վնասներ է տալու առանց այն էլ խիստ տուժած ռեստորանային,հյուրանոցային բիզնեսին։ Բացի այդ՝լուրջ մտահոգություն են հայտնել մշակութային կառույցները՝նշելով՝ինչպես կարելի է նման որոշում կայացնել՝առանց  համաձայնեցնելու իրենց հետ,առանց ընթացակարգի մշակման։ Հանրության շրջանում էլ միանշանակ չի վերաբերմունքը և առկա  է մեծ թերահավատություն, որ այն իրականում կարող է գործարկվել։

«Համաճարակի դեմ  պայքարի որևէ միջոցի հետ խնդիր չեմ  ունեցել  մինչ օրս, բայց կոնկրետ այս որոշումն անհաջող է մշակվել։ Դրա պատճառն այն  է,որ նախապես  չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում իրենց, և հիմա հասկանալի չէ՝ ինչպես  է ստուգվելու այցելուների սերտիֆիկատը,ինչ մեխանիզմով,ինչպես  է դա ազդելու հաճախելիության վրա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի  Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ով նաև Թատրոնների և համերգային  և կազմակերպությունների տնօրենների  միության» նախագահն է։  Շարունակելով և մանրամասնելով Ռ. Բաբայանը նշեց, որ հաշվի չի առնվել կոնկրետ՝ եթե յուրաքանչյուր  հանդիսատեսի տվյալի ստուգումը որոշակի ժամանակ է պահանջում,ապա մի քանի հարյուր հանդիսատեսի դեպքում ինչպե՞ս  է դա կատարվելու, կամ ինչպես են հետ վերադարձվելու տոմսերը, եթե դրանց մի մասը օնլայն է գրանցվում,եթե չեն պահպանել ՀԴՄ կտրոնները, ոնց է կատարվելու հետվերադարձ, կամ շատ կարևոր խնդիր՝ ինչպես է չպատվաստված ծնողը երեխային բերելու թատրոն և չկարողանալով մտնել ներս՝երեխային միայնակ թողնելու թատրոնում՝ պատճառ դառնալով հոգեբանական տրավմայի առաջացման։

«Ես, ուսումնասիրելով արտասահմանյան որոշ  երկրների  փորձը, կարող եմ նշել,որ նախ՝այդ երկրներում նման սահմանափակումների անցել են, երբ  բնակչության մոտ 75 տոկոսը պատվաստված է եղել, երկրորդը՝այդ որոշմամբ չեն թիրախավորել  մշակութային կառույցները, հատկապես թատրոնները, որտեղ համեմատաբար ավելի քիչ թվով մարդիկ են այցելում, քան սննդի օբյեկտներում, հանրային տրրանսպորտում,խանութներում, որտեղ անհամեմատ շատ են  այցելուները, նաև  չկա ժամանակի սահմանափակության խնդիր, որի շնորհիվ կարողանում  են իրականացնել ուժեղացված հսկողություն»,-նշեց  արվեստագետը։

Իսկ օրինակ Պորտուգալիայում, ըստ Բաբայանի, մարդիկ հնարավորություն ունեն  ամսական վեց անգամ անվճար թեստավորվել, բացի այդ՝ շատ մատչելի թեստեր կան ոչ միայն դեղատներում, այլև բոլոր խանութներում, կրպակներում,  նաև՝ թատրոններում։ «Ես կարծում եմ, երբ ընդօրինակում ես որևէ  նախագիծ, սահուն տեղայնացնելու համար պարտավոր ես շահագրգիռ կողմերի հետ դա նախապես քննարկել և համաձայնեցնել, գտնել օպտիմալ լուծման ուղիներ։ Առանց քննարկումների հնարավոր չէ ճիշտ որոշում կայացնել, ինչը և տեսնում ենք»,-համոզված է Բաբայանը։

Նա մեզ նաև հայտնեց, որ դեռևս նոյեմբեր ամսին որպես  «Թատրոնների և համերգային  և կազմակերպությունների տնօրենների  միության» նախագահ  նախարարությանը դիմումով  բարձրաձայնել  է միության ներկայացուցիչների մտահոգությունները, պատասխանը եղել է, որ դեռևս ընդունված  չէ նման սահմանափակումների որոշում, իսկ ընդունելուց առաջ հաշվի կառնեն իրենց բարձրացրած մտահոգությունները, սակայն, ինչպես երևում է, դրանք փաստացի անտեսվել են։ «Այնուամենայնիվ, անկախ սրանից՝  մենք  պահանջելու ենք հանդիպում՝քննարկելու՝ ինչ կարող ենք անել այս իրավիճակը հարթելու համար»,-ընդգծեց արվեստագետը։

Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժիշկ-համաճարակաբան  Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման որոշման. խստացումների համար  հիմք են ծառայել կարևոր հանգամանքներ։ Նախ՝ պատվաստման տեմպերը գոհացուցիչ չեն,մենք շարունակում ենք հետնապահ մնալ, ավելին՝ պատվաստման տեմպերը գնալով նվազում են՝պայմանավորված կորոնավիրուսի թվերի կտրուկ նվազմամբ, բայց հաշվի չի առնվում, որ արդեն  արագ տարածվում է  կորոնավիրուսի նոր շտամը՝ Օմիկրոնը, որն արդեն կա նաև  Հայաստանում։ Մյուս կողմից՝ չեն դադարում խոսակցությունները, որ առկա պատվաստանյութերը կարող են քիչ արդյունավետություն ունենալ նոր շտամի նկատմամբ, քիչ ազդել վարակվելու  ու տարածման կանխման վրա առանց հաշվի առնելու, որ ՝դրանք կանխում են աղետալի վիճակի ստեղծումը, նվազեցնում են հոսպիտալացվողների  և ծանր դեպքերի, ի վերջո մահվան թվերի քանակը։ «Այս իրավիճակում, իհարկե, կարիք  կա խթանող մեխանիզմներ ներդնելու,  սահմանափակումներ մտցնելու»,-ընդգծեց բժիշկ-համաճարակաբանը։

Այսպիսի կարծիքները պատվաստումների վերաբերյալ  Բադալյանը թյուրընկլաման արդյունք  է համարում։ Այդ առումով իր համար զարմանալի և անհասկանալի է, որ արդյունավետությունից խոսելիս նկատի  չի առնվում, օրինակ, այն փաստը, որ   նույն կապույտ հազի, գրիպի պատվաստանյութերը նույնպես չեն ապահովագրում երկրորդ անգամ վարակվելուց, բայց օգնում են խուսափել ծանր ընթացքից։ Այս իմաստով, ըստ համաճարակաբանի, անհիմն են խոսակցությունները, հակառակը՝ շատ  կարևոր է,  և արդյունքները ցուց են տալիս, որ բավականին  օգտակար է, անգամ եթե  հնարավոր է՝ նոր շտամի  դեմ խարխլվի այդ օգտակարությունը և  պարզապես կարիք լինի լրացուցիչ ներարկման։ Նա կարծում է, որ Առողջապահության նախարարությունը նաև հաշվի է առել, որ այս գործընթացը մեզ մոտ շատ խութերով, ոչ սահուն ընթացավ և շարունակում  է ընթանալ, բացի այդ՝ նույն եվրոպական երկրներում ինչքան էլ բարձր էին պատվաստման տեմպերը, միևնույն է՝ այդպիսի սահմանափակումների կարիք առաջացավ, որովհետև  հաշվի առան  հնարավոր զարգացումներն  ու վտանգները, իսկ մենք, որ այդքան  հետ ենք պատվաստման ցուցանիշներով, ինչպես հրաժարվեինք այսպիսի սահմանափակումներից։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է գործարկվեն այս սահմանափակումները, եթե սննդի օբյեկտներն  արդեն լուրջ դժգոհություն են հայտնում, որ դրա պատախանատվությունն իրենք չեն ուզում ստանձնել, բացի այդ՝  իրենց բիզնեսը  խիստ  վնաս է կրելու, Բադալյանն ասաց, իր անձնական կարծիքով, լուրջ ու տևական  խնդիրներ չեն առաջանա  ստուգման, վերահսկողության  իրականացման հարցում։ «Հիմա բոլորի մոտ կան բջջային հեռախոսներ, իսկ բոլոր վերը նշված կառույցներում կան աշխատողներ,ովքեր կարող են ստուգել այդ տվյալները։ Պարզապես մի քիչ ժամանակ է պահանջում։ Այնպես որ չեմ կարծում, որ  մեծ  բարդություն կարող է առաջանալ այդ գործընթացում»,-շեշտեց պարոն  Բադալյանը։

Սննդի և մշակույթի օբյեկտների հաճախելիության խնդրին անրադառնալով՝ Բադալյանը կարծիք հայտնեց, որ բացասական փոփոխություններ կարող են առաջանալ միայն  առաջին մեկ ամսում, դրանից հետո, ինչպես ցույց  տվեցին նախորդ դեպքերը, ամեն ինչ կընկնի բնականոն հունի մեջ։ «Կանխատեսելի է, որ օրենքի կիրառման սկզբնական շրջանում մարդկանց  մեծ հերթեր,կուտակումներ կլինեն բուժհաստատություններում,մարդիկ չեն կարողանա արագ ստանալ պատվաստման առաջին մասնաբաժինը։ Հիշեցնեմ, որ այդպիսի հերթ առաջացավ   նախորդ տարվա հոկտեմբեր ամսին, բայց հաջորդ ամիսներին արդեն  առանց հերթերի էր գործընթացը կազմակերպվում»,- եզրափակեց համաճարակաբանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում