Thursday, 28 09 2023
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 28, 2023
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր
Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով
Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս առաջնորդների նկատմամբ պետք է լինի իրավական գնահատական
Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հայերին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրերը
Կարեն Ջալավյանը (Քյոխ) Գորիսում է
Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը շարունակում է իր գործունեությունը. Թուրքիայի ՊՆ

Համանախագահները զբաղված են միմյանցով. կգա՞ Ալիևով զբաղվելու ժամանակը

Ադրբեջանը կկասեցնի Արցախի հարցով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձերը, նախօրեին հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը, որն ինչպես հայտնի է համարում է, որ «Ղարաբաղի հարց չկա»: Իհարկե ինքնին հասկանալի է, որ Ալիևի այդ հայտարարությունները առավելապես ուղղված են ներքին սպառման, սակայն կասկած չկա նաև, որ Ալիևը արտաքին միաջավայրի որևէ հնարավորություն օգտագործելու է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան հարցի քաղաքական գործընթաց թույլ չտալու, դրան խանգարելու համար: Ամբողջ խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք նա կունենա այդ արտաքին միջավայրային հնարավորությունը: Եվ այստեղ հարցը տեղափոխվում է Մինսկի խմբի համանախագահների դաշտ: Եթե համանախագահ եռյակը զբաղվի արցախյան հարցով, ապա Ալիևը կամ կներգրավվի այդ զբաղմունքի մեջ, կամ համանախագահները կզբաղվեն Ալիևով: Բայց, այսօր համանախագահ երկրները զբաղված են միմյանցով, իսկ ավելի ստույգ՝ համաշխարհային անվտանգության համակարգի և ազդեցության կամ պատասխանատվության գոտիների, այլ կերպ ասած նոր աշխարհակարգի շուրջ բավականին սուր և առարկայական քննարկումներով: Այս օրերին դրանց հերթական շրջափուլն է Եվրոպայում, որտեղ հանդիպեցին ԱՄՆ ու ՌԴ պատվիրակությունները, հետո եղավ ՆԱՏՕ-ՌԴ Խորհրդի նիստ՝ ընդ որում 2019-ից հետո առաջին անգամ: Քննարկվում են անվտանգային սահմաններ, փոխադարձ երաշխիքներ, ու դատելով հրապարակային հայտարարություններից այդ քննարկումները առայժմ չունեն էական արդյունք և կողմերը մնում են իրենց դիրքերին՝ մերժելով միմյանց պատկերացումները:

Ահա այստեղ է, որ հարց է առաջանում, թե այդ իրողությունը որքանով է խանգարում Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի հեռանկարին, հետևաբար որքանով է Ալիևի համար ստեղծում այն միջավայրը, որ թույլ է տալիս նրան սեփական հանրությանը ներկայանալ իբրև համանախագահ եռյակին կասեցնել կարողացող «սուպերմեն»: Ընդ որում, այս համատեքստում հետաքրքիր է, թե արդյո՞ք հունվարի 11-ին սահմանային սրացումից հետո՝ դրա կապակցությամբ կլինի Մինսկի խմբի համանախագահների դատապարտող հայտարարություն, ու բացի այդ, կլինի՞ համանախագահների ռեգիոնալ այց, որի մասին խոսվում է սկսած դեռևս 2021 թվականի հոկտեմբերից, որի մասին խոսվեց 2021 թվականի դեկտեմբերյան հանդիպումների շրջանում, բայց որը չի առարկայանում առ այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում