ԱԺ Պաշտպանության և Անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ղազախստանում Հայաստանը սպասարկել է իր պետական, անվտանգային շահը:
Նրա խոսքով՝ Ղազախստանի դեպքերը փորձում են համեմատել Մարտի 1-ի դեպքերի հետ, չի ստացվելու:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատություններին, Քոչարյանը նկատեց․ «Ընդդիմությունը մեզ քննադատելով թող քննադատի ՀԱՊԿ-ին, բայց մենք ճիշտ քայլ ենք արել: Մեր ընդդիմությունը զբաղված է ցածր մակարդակի բայղուշությամբ: «Քոք մաշեցնելը» մնաց Քոչարյանի «թևավոր» խոսքերի շարքում․ ընդդիմությունն ինքն է մաշվում»: