Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Թուրքիան փորձում է թուրքական պետությունների կազմակերպությունը վերածել ռազմաքաղաքական դաշինքի՝ ինչպես ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն են  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու որոշումը, և որքանով ՀԱՊԿ-ի հետ կապված Թուրքիայի այս դիրքորոշումը կարող է լարվածություն առաջացնել՝ հաշվի առնելով, որ առաջիկայում  տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը:

Նախ, այն, ինչ մենք հիմա լսում ենք Թուրքիայից, արտահայտում է այն մտավախությունը, որ ունեն Թուրքիայի ղեկավար շրջանակները և քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ինչպես հայտնի է, Ղազախստանը Թուրքիայի արտաքին քաղաքականության, պանթուրքիստական ուղղվածության կարևոր թիրախներից է մանավանդ վերջին տարիներին: Թուրքիան Ղազախստանում ունի ամուր հիմքեր հատկապես կրթության, մշակույթի ոլորտներում, կան հասարակական կազմակերպություններ, բազմաթիվ դպրոցներ, հիմնադրամներ և այլն: Դա Թուրքիայի փափուկ ուժի շատ ակտիվ ներխուժումն էր Ղազախստան, որն իր արդյունքները տվել է: Բացի դրանից, մենք գիտենք, որ վերջին տարիներին մանավանդ 2018-ից սկսած, թուրքիան Ղազախստանի հետ շատ ինտենսիվ համագործակցում է ռազմական ոլորտում, և դա շատ հեռահար նպատակներ ունի: Հիմա թուրքերը վախենում են, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի մուտքը կարող է թուլացնել Թուրքիայի դիրքերն այդ երկրում: Սրանով է պայմանավորված առաջին հերթին այն անհանգստությունը, այն քննադատությունը, որ կա Թուրքիայում ՀԱՊԿ-ի գործողությունների նկատմամբ: Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ նշել, հետևյալն է. հայտնի է, որ այսօր պետք է տեղի ունենա թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների գագաթնաժողովը, որտեղ պետք է քննարկվի Թուրքիայի կողմից առաջարկվող ռազմական մեխանիզմի ներդրումն այս կազմակերպության մեջ: Այդ կազմակերպությունը չունի այդպիսի մեխանիզմ, այն ավելի շատ քաղաքական, տնտեսական ուղղվածություն ունի: Եվ հիմա Թուրքիան ուզում է, որ այդ կազմակերպությունը ձևավորի նաև ռազմական գործողությունների մասնակցության ռազմական մեխանիզմ, որը պետք է տանի դեպի Թուրանի բանակի գաղափարին: Թուրքիան փորձ կանի այդպիսի մեխանիզմ ստեղծել, մանավանդ այդ կազմակերպության վերջին գագաթնաժողովում Ստամբուլում, Թուրքիան այդ գաղափարն առաջարկել է, բայց մնացած թուրքալեզու երկրները չեն համաձայնել: Հիմա նորից կփորձեն այն առաջ տանել: Չգիտեմ՝ կհաջողվի այս անգամ, թե ոչ: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ Թուրքիան արձագանքում է ՀԱՊԿ-ի այս գործողություններին, փորձում է պանթուրքիստական այդ կազմակերպությունը կամաց-կամաց վերածել ռազմաքաղաքական դաշինքի, ինչպես ՀԱՊԿ-ն է, ՆԱՏՕ-ն է:

Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ առաքելությունն ավարտված է և 10-12 օրից ՀԱՊԿ-ի զորքերը դուրս կգան Ղազախստանից: Սա կհանդարտեցնի՞ թուրքական մամուլը, թուրքական շրջանակների ագրեսիվ արձագանքները ՀԱՊԿ զորքերի մասով:

Չեմ կարծում, թե կհանգստանա թուրքական մամուլն ու քաղաքական շրջանակները, որովհետև իրենց մտավախությունը կապված է ոչ միայն նրա հետ, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերն են Ղազախստանում, այլ այն, որ Ղազախստանում կսկսի ուժեղանալ ռուսական ազդեցությունը: Դրանով է նաև պայմանավորված այդ հակառուսական հիստերիան, որ մենք հիմա տեսնում ենք Թուրքիայում, ընդ որում ամենատարբեր շրջանակներից: Թուրքիայում մտավախությունը կմնա, որ կարող է սրանից հետո Ղազախստանում ուժեղանա ռուսական ազդեցությունը, իսկ դա Թուրքիայի համար ընկալվում է որպես պարտություն:

Վերջին շրջանում մենք տեսնում ենք նաև ներթուրքական զարգացումներ, մասնավորապես, Էրդողանը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել Թուրքիայի խորհրդարանի շուրջ 3 տասնյակ պատգամավորների՝ հայամետ դիրքորոշման համար: Ինչի՞ կհանգեցնի դա Թուրքիայի ներսում:

Ես սա դիտարկում եմ այն ընդհանուր պատժամիջոցների ալիքի շրջանակներում, որ վերջին տարիներին Թուրքիայում գնալով ուժեղանում է: Այդ երկրում տասնյակ հազարավոր մարդկանց, Թուրքիայի ամենատարբեր շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ ուժեղացել են պատժամիջոցները: Տասնյակ հազարավոր մարդիկ կամ բանտերում են, կամ սպասում են դատարանի որոշումներին: Երկրորդ, Թուրքիայի քրեական օրենսգրքի այդ տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով մեղադրվում են շատերը, ուղղված է առաջին հերթին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խոսողների դեմ: Պատահական չէ, որ այդ պատգամավորներին ուզում են դատել հենց այդ 301-րդ հոդվածով, այդ թվում Կարո Փայլանին: Այսինքն, երբ վերջին տարիներին ուժեղանում են Էրդողանի բռնաճնշումները, այդ համատեքստում ուժեղանում են բռնաճնշումները նաև այն մարդկանց նկատմամբ, որոնք ճշմարտություն են փորձում խոսել Թուրքիայում Ցեղասպանության մասին: Երրորդ հանգամանքն այն է, որ երբ մենք ընդհանուր գնահատում ենք Ցեղասպանության մասին քննարկումները Թուրքիայում ներկա փուլում և սրանից մի քանի տարի առաջ, ապա տեսնում ենք, որ իրադրությունը շատ ավելի վատացել է: Եթե սրանից 10 տարի առաջ հնարավոր էր Թուրքիայում շատ, թե քիչ ճշմարտությունը խոսել Հայոց ցեղասպանության մասին, հիմա այնքան մեծ է վախը, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք այն ժամանակ փորձում էին ինչ-որ ճշմարտացի խոսք ասել, նրանք վախենում են ու ձայն չեն հանում: Այս պատգամավորների դեմ ուղղված ճնշումները, որոնք ներկա են եղել միջոցառման, որտեղ խոսվել է Ցեղասպանության մասին, խոսում է այն մասին, որ Էրդողանը փորձում է վախի մթնոլորտը տեղափոխել Հայոց ցեղասպանության խոսողների դեմ:

Հակառուսական տրամադրությունները Թուրքիայում որքանով են մեծանում, և դա ինչի՞ կարող է հանգեցնել:

Ռազմավարական առումով Թուրքիան և Ռուսաստանը հկառակորդներ են: Դա լավ երևում է, օրինակ, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում: Այնտեղ, որտեղ կան և Ռուսաստանը, և Թուրքիան, Թուրքիան որոշում է իր դիրքերն ուժեղացնել ի հաշիվ Ռուսաստանի: Որոշ դեպքերում հաջողվում է, որոշ դեպքերում ռուսները դրա դեմ պայքարում են: Այս երկու երկրները բնական հակառակորդներ են: Իհարկե, որոշ դեպքերում նրանք կարողանում են լեզու գտնել, բայց ավելի շատ տակտիկական խնդիրներում: Նրանց միջև հակամարտությունը կշարունակվի, և մենք տեսնում ենք նախանշաններ, որ դա ավելի կուժեղանա: Այստեղ երկու հանգամանք կա. մի կողմից Թուրքիան ինքը ձգտում է իր ազդեցությունն ուժեղացնել այն տարածաշրջաններում, որտեղ ունի ազդեցություն նաև Ռուսաստանը: Երկրորդ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան ներկայացնում է Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է: Հիմա աշխարհում տեղի է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրացում, և դա արտահայտվում է նաև ռուս-թուրքական հարաբերություններում: Պարզ է, որ Թուրքիան հետևում է Արևմուտքի գլոբալ քաղաքականությանը՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում