Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Չենք կարող ասել՝ պրոցեսը հարյուր տոկոսով հաջողված կլինի, բայց Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն․ Արփի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, հունվարի 14-ին Մոսկվայում տեղի են ունենալու հայ-թուրքական առաջին բանակցությունները։ Քանի որ ձեր կազմակերպությունը, սփյուռքի շատ այլ կառույցներ տարիներ շարունակ  հսկայական աշխատանք են կատարել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպե՞ս եք գնահատում  այս նոր պրոցեսը։

Մեր կազմակերպությունը և շատ այլ  կազմակերպություններ մշտապես կողմ են եղել, որ խաղաղության վերաբերյալ բանակցություններ լինեն, սահմաններ բացվելու գործընթաց լինի։ Բայց ուզում եմ նշել, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը բոլորովին այլ պրոցես է, իսկ մեկնարկած այս պրոցեսը՝ բոլորովին այլ։ Չեմ կարծում, թե հունվարի 14-ին սկսվող բանակցությունները ցեղասպանության մասին են լինելու կամ այդ հարցն առհասարակ իրենց օրակարգում կա։

-Իսկ ընդհանուր պրոցեսին ինչպե՞ս եք վերաբերում, կո՞ղմ եք երկրների միջև հարաբերությունների բարելավմանը։

-Ես  մշտապես կարծել եմ, որ խոսելն ու հանդիպելը կարևոր պրոցես է։ Եթե չես սկսում բանակցություններ, չես խոսում, չես հանդիպում՝ դա լավ տեղ չի տանում։ Եթե ես և դուք որևէ հարցի շուրջ խնդիր ունենանք, պետք է այդ մասին խոսենք, որ հացը կարգավորվի։ Մեկ ուրիշը կարող է մեզ համար դա լուծել, բայց  դա հօգուտ մեզ լինել չի կարող։ Հնարավոր է մենք մտնենք այդ բանակցությունների մեջ ու ոչինչ չստացվի, բայց մենք մեր քայլը կատարած կլինենք։ Չեմ ասում, որ այս պրոցեսը հարյուր տոկոսով հաջողություն է ունենալու, բայց  քննարկումներ պետք է, խոսել անպայման պետք է։Եթե մենք իրար հետ չխոսենք՝ այդ հարցերը չենք կարողանա լուծել։

-ԱՄՆ-ի դերակատարությունն այս պրոցեսում ինչպիսի՞ն կլինի։ Տպավորություն է, որ Վաշինգտոնն այս պրոցեսը միայն Ռուսաստանին թողնել չի ցանկանում։

-Անկասկած ԱՄՆ-ն այս պրոցեսից ձեռնպահ չի մնա, կունենա իր միջամտությունը։ Իսկ թե որքանով՝ չեմ կարող ասել։

-Ամեն դեպքում՝  գործընթացը միասին Ռուսաստանին չի թողնի։

-Հուսով եմ՝ ոչ։

-Ձեր ներկայացրած կառույցի հետ այս թեմայով քննարկում եղել են։

-Մենք այս թեմայով բազմիցս քննարկումներ ունեցել ենք և դեռ անպայման կունենանք։ Մեր կազմակերպությունում ուշադիր հետևում են գործընթացներին։

-Իսկ իշխանությունները Ձեզ հետ քննարկե՞լ են։

-Այդ հարցին հիմա պատրաստ չեմ պատասխանել։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում