«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ և այնտեղ մի շարք ուշագրավ հանդիպումներ կունենա։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բացի իշխանական պատգամավորներից, պատվիրակության կազմում կլինի ներկայացուցիչ նաև ընդդիմությունից։
«Հայաստան» դաշինքը, նախապես հայտարարել էր, որ բոյկոտում է միջազգային կառույցներում աշխատանքը, ուստի այս անգամ ևս պատվիրակության կազմում ներկայացված չի լինի։ Մեր տեղեկություններով՝ ընդդիմությունից պատվիրակության կազմում կլինի «Պատիվ ունեմ» դաշինքը, մասնավորապես խմբակացության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինս կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ երեկ արդեն ստացել է ԱՄՆ մուտքի վիզա։