Tuesday, 25 01 2022
01:00
Իտալիայի խորհրդարանը սկսել է նախագահական ընտրությունների գործընթացը
Ինչ է անում կառավարությունը գնաճի սոցիալական հետևանքները վերացնելու համար. պարզաբանում է վարչապետը
Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը պետք չէ կոնտեքստից կտրել. նա տվել է քաղաքական գնահատական
00:42
Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքները պետք է լքեն Ուկրաինան. ԱՄՆ պետդեպ
Գնում ենք ժողովրդավարության ուղիով. Փաշինյանը` իշխանության հասցեին հայհոյախառն քննադատությունների մասին
Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքները անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
00:30
Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել համալսարանի լսարաններից մեկում
Ով է ասել` դավաճանությունը անարձագանք է մնալու. Փաշինյանը` դիվանագիտական ծառայության աշխատանքի մասին
Ծառուկյանի հայտարարությանը հետևած բանավեճը կարևոր շերտեր բացեց. Փաշինյան
00:15
Մեքսիկան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մամուլի համար
Կորոնավիրուսի դեպքերը աճելու են. սահմանափակումները տնտեսվարողների համար է. Փաշինյան
Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից
Փաշինյանը պատասխանում է` «այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ» հարցին
Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությանը
Պապիկյանն ու Ավինյանը չեն գնացել բուհերը ՔՊ-ականացնելու. Փաշինյան
Անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնել բանակի վրա. Փաշինյան
23:30
Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը
ՌԴ-ի հայ համայնքը կարող է օգնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և ոչ թե որոշ շրջանակներ պրոբլեմներ առաջացնեն
Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը
ՀՀ կառավարությունը չի դիմել ուժային լուծման. դա ապացուցել ենք նոյեմբերի 9-ից հետո. Փաշինյան
Պարեկները հունվարի 17-ից 24-ը Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում
Հուսով եմ` «եթե»-ներին չի հասնի բանը և իրավիճակը չի հասնի ռազմական բախման. Փաշինյան
Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը
Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Ուկրաինայի հետ հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով. Փաշինյան
Բանակցային գործընթացում երբեք ԼՂ ինքնավար մարզը չի դիտարկվել միայն հայկական տարածք. վարչապետ
Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով
Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն. Փաշինյան
Փաշինյանը բացառեց ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ներքաղաքական գործընթացները ճնշելու հարցում
Փաշինյանը` գաղտնի փաստաթղթի և ՄԽ բանակցությունների մասին
ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան

Չկա խուճապի կարիք. ու՞մ համար է ղողանջում ահազանգը

ԱՄՆ տնտեսությունն արձանագրում է վերջին 40 տարվա համար ամենաբարձր գնաճը՝ 7 տոկոս, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով առաջացած հումքի և նյութերի դեֆիցիտով, էներգակիրների գների աճով: Համաշխարհային տնտեսության համար մեծ ռիսկերի, և տնտեսական բարդությունների պատրաստվելու մասին է խոսել Արժույթի Միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Նա ասել է, որ բարձր գնաճի, կորոնավիրուսի պատճառով դանդաղող մատակարարումների, ինչպես նաև տարբեր գոտիներում հասարակական հուզումների պատճառով 2022 թվականին համաշխարհային տնտեսությանը սպասում են մեծ ռիսկեր: Գեորգիևան ասել է, որ կարող է մեծանալ ԱՄՀ-ին օժանդակության համար դիմող երկրների թիվը:

Իհարկե հասկանալի է, որ ԱՄՀ տնօրենը իրավիճակը գնահատում է նաև այսպես ասած գերատեսչական շահերի տեսանկյունից, փորձելով համաշխարհային դերակատարների ուշադրությունը հրավիրել կառույցի վրա, բարձրացնել կառույցի դերը: Միաժամանակ սակայն, անկասկած է, որ նրա մատնացույց արած տնտեսական ռիսկերը առկա են և խոշոր հաշվով արդեն իսկ արտահայտվում են անգամ այնպիսի հզոր տնտեսությունների վրա, ինչպես ԱՄՆ-ը, որտեղ, հիշեցնենք՝ արձանագրվում է վերջին չորս տասնամյակի ամենաբարձր գնաճը: Ընդ որում, հարկ է նկատել, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվը տարվա համար նախատեսել էր 2 տոկոս գնաճ: Գնաճի իրենց վրա արդեն տևական ժամանակ զգում են նաև Հայաստանի քաղաքացիները, թեև Հայաստանի տնտեսական վիճակագրությունն ընդհանուր առմամբ թողնում է հուսադրող տպավորություն: Սակայն անհրաժեշտ է նկատել, որ Հայաստանի տնտեսությունը ունի չափազանց թույլ բազային հիմք, հետևաբար աճի դիմադրունակությունն ու կենսունակությունը կարող է լինել բավականին ցածր և համաշխարհային տնտեսության որևէ ճգնաժամ կարող է Հայաստանի տնտեսության վրա թողնել մեծ ազդեցություն: Ըստ այդմ, համաշխարհային տնտեսության ռիսկերին պատրաստ լինելը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է, հատկապես հետպատերազմյան ծանր վիճակում շոկը որոշակի հաղթահարած և կայունության որոշակի միջավայր ձևավորած լինելու պայմաններում: Այդ միջավայրը պահելն ու երկարաձգելը Հայաստանի համար թե տնտեսական, թե քաղաքական ու անգամ անվտանգային հարց է: Ընդ որում, համաշխարհային տնտեսական ռիսկերին պատրաստվելու համար կարևոր է թերևս, թե Հայաստանը որքան կկարողանա համախմբել հենց համաշխարհային հայկական ներուժը:

Անկասկած է, որ, եթե լինեն տնտեսական կատակլիզմներ՝ ինչը իհարկե ամենաանցանկալի և վատթար սցենարն է, այդուհանդերձ դրանք ազդելու են նաև համահայկական տնտեսական ներուժի վրա: Միևնույն ժամանակ, թերևս պետք է մասնագիտական կարող ուժերով շոշափել, դիտարկել Հայաստան-Սփյուռք համատեղ մեխանիզմով տնտեսական ռիսկերը փոխադարձաբար մեղմելու համատեղ հնարավորությունների շրջանակ, ընդ որում թե խոշոր, թե միջին ու փոքր կապիտալի հարթություններում: Այդ աշխատանքը թերևս պետք է ծավալել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդուղով: Բացարձակապես չկա տագնապի կամ խուճապի պատճառ, կա ընդամենը ռիսկերի համապարփակ գնահատման, սեփական կարողությունների սահմանման և անհրաժեշտ քայլերի ուղղությամբ պատասխանատու և հավաքական աշխատանքի անհրաժեշտություն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում