Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի ռեկտոր չուներ։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Հովհաննես Հովհաննիսյանը: 2021-ի դեկտեմբերի 23-ին կառավարությունը հաստատեց Հովհաննսիսյանի ընտրությոuնը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերջինիս հետ: