Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռազմիկ Պետրոսյան․ պետականամետ, մարդամեծար ու զինվորական մարզպետը

Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան անունը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տարեգրության մեջ, անշուշտ, կառանձնանա։ Նա Արագածոտնի 7-րդ մարզպետն է, ով պաշտոնավարեց ընդամենը 2,5 ամիս և հասցրեց Արագած աշխարհի ժողովրդի ու մարզպետարանի աշխատակազմի կողմից սիրվել ու հարգվել իբրև բազմաշնորհ ղեկավար։ Նրա գործունեության առանցքում մարդն է, իր ազնիվ ու քրտնաջան աշխատանքով ապրող ու արարաող ՄԱՐԴԸ։ Իսկ գերուշադրության կենտրոնում, ինչպես ինքն է նշում՝ պետության երեք առանցքային հիմնասյուներն են՝ բանակ, կրթություն, առողջապահություն։

Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը բարեփոխումների, ղեկավարման նոր մշակույթի ներդրման, համագործակցությունների, երկխոսությունների, հայրենաճանաչության, աշխատավորի կողքին կանգնելու և նրան մեծարելու ժամանակահատված էր։

Աշխատելու մեծ կամք ունեցող ղեկավարն օժտված է մարդու աշխատանքը գնահատելու և նրան մոտիվացնելու բացառիկ կարողությամբ։ ․․․Իսկ աշխատանքի արդյունքը բարձր է, եթե կատարողն իրեն գնահատված է զգում։

Արցախյան պատերազմներում կոփված ու կյանքի փորձով իմաստնացած Ռազմիկ Պետրոսյանին պաշտոնը երբեք չկաշկանդեց հասարակության հետ շփումներում․ երեխաներին անթաքույց պաշտում է, երիտասարդներին սրտաբուխ ոգևորում, ավագին՝ ակնածանքով մեծարում, քաղաքացու ձեռքը բարեկամորեն սեղմում։ Նրա ժողովրդական, անմիջական, բայց միևնույն ժամանակ զգոն ու խրոխտ կերպարն անկեղծորեն սիրվեց․․․

Այս կարճ ժամանակահատվածում մարզի 7-րդ ղեկավարը հասցրել է փոխել բժշկի, ուսուցչի, աշխատավորի, քաղաքացու, ռազմիկի ու ռամիկի աշխարհընկալումն աշխատանքի, կյանքի, հայրենասիրության վերաբերյալ․ հանդիպումների ու միջոցառումների ընթացքում նա միշտ խրախուսել է, կոչ արել դեմքով շրջվել դեպի կյանքի լուսավոր կողմն ու գեղեցիկը, բոցավառվել ուժեղ հայրենիք ստեղծելու մտքով, գործել՝ արժանապատիվ ապրելու համար․․․

Մարդկային սիրուց անդին Ռազմիկ Պետրոսյանի համար ՀԱՅՐԵՆԻՔՆ է։

Հայրենապաշտ զինվորականն առ այսօր նվիրումով է կատարում հայրենիքին ծառայելու իր առաքելությունը։ Թե՛ պետական համակարգում, թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական կյանքում նա հստակ գիտի՝ իր գործը պետությանը, հայրենիքին ու ազգին ծառայելն է․․․․Ի ուրախություն բոլորիս, հետայսու նա աշխատելու է ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Քաջառողջություն ու աշխատելու անսպառ կամք ենք մաղթում Ձեզ, մեծարգո՛ պարոն Պետրոսյան։ Դուք ամենուր բարձր նշաձող եք սահմանում․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում