
Վաշինգտոնն առաջարկել Է ՄԱԿ-ի գծով նոր սահմանափակումներ մտցնել Փենյանի նկատմամբ բալիստիկ հրթիռների մի շաք արձակումեր իրականացնելու համար: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել Է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը:
«ԱՄՆ-ն առաջարկում Է սահմանել ՄԱԿ-ի պատժամիջոցներ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից 2021 թվականի սեպտեմբերից վեց բալիստիկ հրթիռների արձակումերի, որոնցից յուրաքանչյուրն իրականացվել Է ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի»,- գրել Է նա Twitter-ում: Հունվարի 12-ին ավելի վաղ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել Է, որ Կորեական թերակղզու իրադրությունը վատթարանալու ներուժ ունի:
Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հունվարի 11-ին 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) ԿԺԴՀ-ի ներքին շրջաններից կատարվել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա կարող Է տեղի ունեցած լինել ձմեռային զորավարժությունների շրջանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 10-ին արեւմտյան երկրների պահանջով քննարկել Է հունվարի 5-ին Փենյանի կողմից իրականացված, ինչպես ենթադրվում Է, գերձայնային հրթիռի փորձարկումների հետ կապված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: