Ադրբեջանը վերջին երկու օրերին կարծես թե բավականին սիստեմավորված սրում է իրավիճակը թե արցախյան, թե Հայաստանի սահմանների ուղղությամբ: Սա ակնհայտորեն Բաքվի դժգոհության դրսևորում է, հարց է, թե ինչից՝ Ղազախստանում «թյուրքական» ուշացումից և նազարբաևյան էպոխայի ավարտից, թե՞ լարվածության սրման փորձ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Մոսկվայում սպասվող առաջին հանդիպումից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: