Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու

ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը (ՓՈՒՎ) հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Ըստ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանի զեկույցի՝ վերահսկվել և INSARAG չափորոշիչներին համապատասխան ներքին որակավորման թիմերի ստուգաթերթի համաձայն գնահատվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ ) թիմերի 32-ժամյա դաշտային վարժանքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Վարչությունը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև) Շվեյցարական ՔՈՓ թիմի վերաորակավորման վարժանքին: Մասնակցություն է ցուցաբերվել Օրհիդ քաղաքում ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան Աղետների Արձագանքման Համակարգման Գրասենյակի (EADRCC) կողմից անցկացված «Հյուսիսային Մակեդոնիա-2021» աղետների հետևանքների կառավարման դաշտային և հրամանատարաշտաբային վարժանքներին:

Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Կառավարության որոշմամբ համայնքներին է նվիրաբերվել մեկական հրշեջ ավտոբաք, մշակվել են ստանդարտ գործողությունների ընթացակարգեր, կազմակերպվել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ուսուցում, ընդունվել է որակավորման քննություն և 39 կամավորների շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս:

Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում ԱԻՆ ՓԾ կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ» և PPRD-3 ծրագրերի շրջանակներում:

Հաշվետու ժամանակագատվածում, Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, իսկ Կոռնիձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» թիվ 1813-Ա որոշմամբ Տեղ համայնքին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք:

ԵԱՀԿ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզում և Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանում անտառային հրդեհների ժամանակ համատեղ հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանւ նպատակով հրշեջ կամավորական խմբեր ձևավորելու ուղղությամբ:

ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:

Տարվա ընթացքում շնորհվել է 722 որակավորման դաս, որոնցից 8-ը՝ միջազգային կարգի: Վերապատրաստվել են 479 փրկարարական ծառայողներ, որից 127-ը INSARAG IEC միջազգային չափորոշիչներին համապատասխան, 134-ը՝ ՌՀՄԱԿ հետ համագործակցության շրջանակներում, 186-ը՝ ԱԻՆ ՃԿՊԱ հետ, 29-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում, 3-ը՝ Ղրղզստանի Հանրապետությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում