Ուկրաինան և Վրաստանը պետք է մեծ աշխատանք տանեն՝ հասնելու այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:
«Կա ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց, որը շատ հստակ է: Մենք բաց ենք բոլորի համար: Անկասկած, Ուկրաինան այն երկրներից մեկն է, որը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ: Այդ երկրներն անցնում են տվյալ գործընթացով, ինչը որոշակի ժամանակ է խլում, հարկավոր է մեծ աշխատանք իրականացնել՝ համապատասխանելու ՆԱՏՕ-ի բարձր չափորոշիչներին: Նույնը վերաբերում է նաև Վրաստանին»,- ասել է նա: