
Այսօր՝ հունվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry, Nissan Tiida, Renault և Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։