Tuesday, 25 01 2022
Ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում կատարելն է. քաղաքապետարան
18:50
Եղանակը Հայաստանում – Հունվարի 26, 2022
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
18:30
Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
Եթե Ադրբեջանն իսկապես հավատար, որ Արցախի հարցը լուծված է, դուրս կգար Մինսկի խմբից
Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը
Արցախում փակել են ադրբեջանցիների ճանապարհը, «5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ». 17:55
ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով
17:30
Աթենքում 3,5 հազար մարդ են տարհանել ճանապարհին ձյան մեջ մնացած ավտոմոբիլներից
Տարածաշրջան. Վրաստան – Հունվարի 25, 2022
17:17
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ
2022-ին Հայաստանը 144 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրի Արցախին
ԲԴԽ-ում սահմանափակումներ են մտցվել
Հեղուկ գազի գինը – Հունվարի 25, 2022
Ճանապարհային ոստիկանության գործունեության հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետին
Այն, ինչ կատարվում է, մեծ վտանգ է մեր պետականության համար
Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում. Արդարադատության նախարարության պարզաբանումը
Բենզինի գինը -Հունվարի 25, 2022
16:58
ԱՀԿ-ի Գործկոմն առաջադրել Է Գեբրեյսուսի թեկնածությունը երկրորդ ժամկետով գլխավոր տնօրենի պաշտոնում
Ուկրանիան օգնություն է խնդրում աշխարհից, «5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ». 16:55
Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով
Ուկրաինական պայթյունի կովկասյան հնարավոր արձագանքները
2021թ. էականորեն աճել է ՄԻՊ-ի թեժ գծով դիմում-բողոքների թիվը
Ամեն ինչ անելու ենք ՄԻՊ-ի հետ համագործակցությունը լինի սերտ․ Անդրեասյան
Ռուսաստանում COVID-19-ով ախտահարման 67 հազար 809 նոր դեպք են հայտնաբերել անցած օրվա ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեսնում ենք քաղաքական կամք․ ԵՄ պատվիրակության ղեկավար
16:10
Ժոզե Մոուրինյոյի գնահատականը Հենրիխ Մխիթարյանին
Աննախադեպ 10 օր Հայաստանի ազգային հավաքականի համար
Կաթողիկոսը ընդունել է Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին

Եթե պետք է վերաքննիչ վարչականի դատավորներին տանեն այդ նոր դատարան, ավելի խայտառակ վիճակ ենք ունենալու

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել քաղաքացիական և վարչական պալատներ:

Մասնավորապես, նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ, կարգավորել դրանց կազմավորման և բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը: Նախատեսվում է նաև ներդնել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Նշվում է, որ օրենսդրական փաթեթի ընդունմամբ կապահովվի Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտրվի Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:

Այս առնչությամբ փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը միշտ դրական է արտահայտվել նման նախաձեռնություններին. «Ես կարծում եմ՝ որքան մասնագիտացված դատարանները շատ լինեն, այնքան ավելի պրոֆեսիոնալ ձևով կքննվեն անձանց վեճերը: Սա լավ է, թող Վճռաբեկ դատարանում ևս մասնագիտացված դատավորներ լինեն: Ներկա պահին քաղաքացիական գործեր քննող դատավորները նաև քննում են նաև վարչական գործեր, ինչը ինքնին կարող է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում լինել, թեև սա տեսական մակարդակում է: Գործնական մակարդակում ես համարում եմ, որ օրինակ, շատ լավ է, որ մենք ունենք Վճռաբեկ դատարան, եթե այդ դատարանը համեմատության մեջ դնեմ այսօրվա Վերաքննիչ վարչական դատարանի հետ: Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները լինելով միայն վարչական գործեր քննող դատավորներ, շատ ավելի խայտառակ արդյունք են ցույց տալիս, քան վճռաբեկ դատարանի դատավորները, որոնցից շատերը մասնագիտացված են հենց քաղաքացիական գործեր քննելու մեջ:

Այսինքն տեսական մակարդակով շատ լավ է, որ մենք ունենանք մասնագիտացված դատարաններ: Այդ առումով Վճռաբեկ դատարանում առանձին պալատ ստեղծելը, որը կքննի միայն վարչական գործեր, ողջունելի է: Գործնական մակարդակում այսօր ՀՀ-ում խայտառակություն է, որովհետև Վերաքննիչ վարչական դատարան ունենք, որը քննում է միայն վարչական գործեր և շատ ավելի վատ արդյունք է ցույց տալիս պրոֆեսիոնալիզմի առումով, քան Վճռաբեկ դատարանը, որը ոչ միայն վարչական, այլ նաև քաղաքացիական գործեր է քննում»,-ասաց Գյոզալյանը:

Հարցին, թե արդյոք մասնագիտացված դատարանների ստեղծումը կնպաստի դատարաններում գերծանրաբեռնվածության խնդրի կարգավորմանը, փաստաբանը պատասխանեց. «Սա ևս մեծ մասամբ պայմանավորված է պրոֆեսիոնալիզմի հետ: Եթե դատարանները լինեն պրոֆեսիոնալ, ես հավատացած եմ, որ ծանրաբեռնվածությունը մի 50 տոկոսով կկրճատվի: Ես հասկանում եմ, որ գերծանրաբեռնվածությունը հիմնականում բանկերի հետ է կապված, որոնք ստանդարտ ինչ-որ գործեր են անում, բայց դեպքեր ունենք, երբ դատարաններն իրենք են ամեն ինչ անում, որ գերծանրաբեռնվեն իրենց ոչ պրոֆեսիոնալ վարքագծով: Այդպիսի բազմաթիվ գործեր կա, որ եթե դատարանը իր տեղում լինի, պրոֆեսիոնալ լինի, ինքը շատ ավելի կարճ ժամկետներում կքննի այդ գործը, քան հիմա է քննում»:

Փաստաբանի խոսքով, բազմաթիվ դեպքեր կան, երբ գնացել են դատարան, պարզվել է՝ դատավորն ինչ-որ սեմինարի է. «բազմաթիվ են դեպքերը, երբ դատավորը նիստ է նշանակել, հետո պարզվել է, դատավորը գնացել է արձակուրդ: Դատավորներ ունենք, որ դատական հաջորդ նիստը 4 ամիս հետո է նշանակում: Այսինքն դատավորներն իրենք են նպաստում, որ գործերը երկար քննվեն»,-ասաց նա:

Գևորգ Գյոզալյանի խոսքով, ինքը կողմ է պրեֆոսիոնալ դատարաններին, սակայն պայմանով, որ դրանք լինեն բովանդակություն, ոչ թե ձև. «Եթե պետք է վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին տանեն Վճռաբեկ դատարան նույն բանն է լինելու ավելի խայտառակ վիճակով: Շատ ավելի վատ արդյունք կունենանք: Ակնհայտ է, որ մեր ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը բերում է նրան, որ խիստ անարդյունավետ վերաքննիչ վարչական դատարան ունենք: Երբ մենք վարչական դատարանի ակտերը բողոքարկում ենք վերաքննիչ վարչական դատարան, 2-3 տարի հետո են նիստ նշանակում: 3 տարի հետո էլ քննում են, մի խայտառակ որոշում են կայացնում, բեկանում, նորից ուղարկում են առաջին ատյանի դատարան, որի արդյունքում մի գործի վրա կարող ենք 7-8 տարի ծախսել: Սրան էլ գումարենք, որ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների գերակշիռ մասը ոչ պրոֆեսիոնալներ են: Այսինքն Վճռաբեկ դատարանում նոր արյուն է պետք, նոր կդրեր, նոր շունչ է պետք, եթե ուզում ենք ինչ-որ բան առաջ շարժենք: Հակառակ պարագայում կունենանք ձև, բայց ոչ բովանդակություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում