Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

ՀԱՊԿ-ը Հայաստանի համար չէ․ Արբակ Խաչատրյան

Հայ-ադրբեջանական սահմանի հերթական լարվածությունից հետո, երբ հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցավ 3 զոհ ու վիրավորներ, հունվարի 12-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», – հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հայկական կողմը ևս հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը։

Թե ինչու՞ ՀԱՊԿ-ը նույն հաջողությամբ չի արձագանքում Հայաստանի  սահմաններին տեղի ունեցող ադրբեջանական ագրեսիան, փորձագետ Արբակ Խաչատրյանը կարճ պատասխան ունի․ «Որովհետև ՀԱՊԿ-ը Հայաստանը համար չէ»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց․ «Ղազախստանի վտանգը իրենց համար բոլորովին այլ նշանակություն ունի, իսկ Հայաստանի կարևորությունը անդամ երկրների համար զրոյական է։ Այսօր էլ Հայաստանի դեպքում ինչ խնդիր առաջան՝ կասեն սահմանը որոշված չէ։ Իշխանությունն էլ, ցավոք սրտի, անմեղսունակ է, չի հասկանում պետությունն ինչ է, անվտանգությունն ինչ։ Կասեն միայն՝ այս թվին այս մարդը նման բան է ասել, մերոնքական չէ։ Հիմա էլ ՀԱՊԿ-ի վրա հույս դնելը անհնար է, անիմաստ է։ Լավից վատից Ղարաբաղում ռուսական զորքերը պաշտպանում են երկրի անվտանգությունը, ինչ էլ պահում են՝ ռուսական զորքերն են պահում»։

Արբակ Խաչատրյանի խոսքերով՝ Ղազախստան  ՀԱՊԿ զորք ուղարկելու որոշումը Փաշինյանինը չէր․ «Դա ոչ դիվանագիտական քայլ էր, Պուտինի հրամանն էր՝ Փաշինյանը կատարեց։ Բայց նա կարող են մանևրել՝ ասել, գիտեք ինչ՝ դուք մեզ չօգնեցիք,  մենք էլ զորք չենք ուղարկի, զինվորական բժիշկներ կուղարկենք, որ եթե վիրավորներ կան՝ նրանց օգնեն։ Պարտված երկիրը որպես ի՞նչ է զորք ուղարկում ուրիշին օգնելու։ Եթե ճար չուներ, ռուսների հրամանը պետք է կատարեր, թող գոնե բժիշկների ուղարկեր։ Հիմա ինչի՞ դեմ է զորք ուղարկել, ինքն էլ չգիտի։ Թող կանգնի բացահայտ ասի՝ այդ ահաբեկիչներն ովքեր են, թող անուններ տա՝ աֆղանական, Պակիստան, ԻԳԻԼ․․ մյուս օրը կմտնեն Հայաստան։ Ինքն էլ չգիտի ինչ է արել»։

Ինչ վերաբերում է առհասարակ ՀԱՊԿ գործունեությանը, ըստ մեր զրուցակցի, այն Հայաստանին առհասարակ չօգնող մի կազմակերպություն է․ «Քանի որ բոլոր անդամները  մուսուլմանական երկրների հետ են, ռուսներն էլ նրանց հետ եղբայրական հարաբերություններ ունեն։ Պետք է Ադրբեջանի դե՞մ կռվեին, ես այդ հարցը չեմ էլ քննարկում։ Ես ասում եմ՝ ինչպես կարող էր ղեկավարն իրեն այս վիճակում պահել, բայց դա էլ չարեց»։

Ըստ Խաչատրյանի՝ աբսուրդ է նաև, որ պատերազմում պարտություն կրած ղեկավարը դեռ շարունակում է  պաշտոնավարել, ինչ է թե նախկինների նման չի թալանել․«Արժեքներն ամբողջությամբ փոխվել են ու բոլոր խնդիրները գալիս են դրանից։ Ես դեռ ամիսներ առաջ եմ մեկնաբանել Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը։ ՌԴ դեսպանն ԱՄՆ-ում մի քանի օր առաջ ասաց՝ այս ամենը պատճառ էր ամերիկացիների պարտության․․․ ես ե՞րբ եմ այդ մասին խոսել, ե՞րբ եմ այդ վտանգները բարձրաձայնել։ Ասում էի չէ, որ Սիրիան այդ ֆոնին ծաղիկներ է թվալու․․․ հիմա ՀԱՊԿ բառը նույնիսկ ծիծաղ է առաջացնում։ Դեռ տաս տարի առաջ եմ ասել՝ անիմաստ կառույց է։ Ռուսներին միանայինք՝ ավելի լավ չէ՞ր լինի, ԽՍՀՄ-ի նման կապրեին, այս ձևականությունն ինչի՞ համար էր»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում