Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էրդողանի և Ալիևի մտահոգությունը հայ-վրացական հնարավոր խաղադրույքի վերաբերյալ

2019 թվականից ի վեր առաջին անգամ 2022 թվականի հունվարի 12-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստ, որին ՌԴ-ն ներկա է եղել արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարների մակարդակով, իսկ ՆԱՏՕ-ն՝ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի, անդամ պետությունների ՆԱՏՕ-ում ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ փոխպետքարտուղարի մակարդակով: Ըստ էության այդ բանակցությունը եղել է հունվարի 9-10-ին Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան բանակցության շարունակությունը, անվտանգային փոխադարձ պահանջների ու երաշխիքների օրակարգով: Ինչպես այդ հանդիպումից, այդպես էլ ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստից հետո հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն չի ընդունում Ռուսաստանի պահանջները: Դրանք վերաբերում են Վրաստանի ու Ուկրաինայի անդամության հեռանկարը բացառելուն, ինչպես նաև ՆԱՏՕ զինուժն ու ենթակառուցվածքները Արևելյան Եվրոպայի այն երկրներից դուրս բերելուն, որոնք մինչև 1997 թվականը չեն եղել դաշինքի անդամ: Այդպիսով, ինտենսիվ բանակցության պայմանական առաջին ռաունդը ավարտվում է ըստ էության ոչնչով, ինչը նշանակում է լարվածության հետագա աճի միտում: Ինչպես կդրսևորվի աճը, դժվար է ասել:

Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին սկսել է հերթական զորավարժությունը և շարունակում է սահմանին պահել ավելի քան 100 հազարի հասնող հարվածային ստորաբաժանումներ: Ահա այս ֆոնին անհանգիստ է դառնում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, թեև մեծ հաշվով այդ սահմանին հանգիստ իրավիճակ երբեք չի էլ եղել: Սակայն սրացումը, որ տեղի ունեցավ հունվարի 11-ին, իսկապես հատկանշական է, հաշվի առնելով այն, որ այդ սահմանը այսպես ասած ռուսական պատասխանատվության գոտում է, ու չնայած այն հանգամանքին, որ Կովկասի հարցը կարծեք թե ամերիկա-ռուսական կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերության բաց օրակարգում չէ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ դիտարկման «գոտի» է:

Բանն այն է, որ այստեղ ՆԱՏՕ-ն ըստ էության ունի ավելի ընդգրկուն ներկայացվածություն, քանի որ Վրաստանի հետ իրականացվող ուղիղ ծրագրերից բացի, ՆԱՏՕ անդամ Թուրքիան ուղիղ ներկայացված է Ադրբեջանում: Ռուսաստանը Թուրքիայի հետ կապված հասկանալի պատճառներով լռության է մատնում այդ փաստը և չգիտես ինչու չի դնում ՆԱՏՕ ենթակառուցվածքն ու ուժերը նաև Ադրբեջանից դուրս բերելու խնդիր: Ու այստեղ գալիս է Թուրքիայի «աստեղային ժամը», ըստ էության միակ գոտին, որտեղ այդ ժամը դեռևս շարունակվում է պտտվել առանց «հետ ընկնելու»: Սակայն, չնայած անխախտ դիրքորոշումներին, ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստից հետո դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պատրաստ են Մոսկվաի հետ փոխադարձությամբ վերականգնել Մոսկվայում և Բրյուսելում ներկայացուցչությունները, որոնք փակվել էին ամիսներ առաջ լարվածության գերաճի հետևանքով: Սա թույլ է տալիս դիտարկել հնարավորություն, որ այդուհանդերձ «սառույցը որոշակի» առումով կոտրվել է և ինչ որ գործընթաց ծավալվում է, ընդհանուր հետաքրքրության ինչ-որ սխեմաներ ձևավորվում են: Թերևս այդ պատճառով է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը դժգոհում է ՆԱՏՕ-ից և հայտարարում է, որ Թուրքիային պաշտպանական արտադրանքի մատակարարումը չեղարկող երկրները թուլացնում են դաշինքը: Անկարան որոշում է զգուշացնել Բրյուսելին և «նոր հույսեր» տալ Մոսկվայի՞ն:

Բանն այն է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան գործընթացի ձևավորման պարագայում կարող է խափանվել Ադրբեջանի միջոցով Թուրքիայի գլխավոր խաղադրույքներից մեկը՝ Կովկասում ի դեմս Ադրբեջանի Արևմուտք-Ռուսաստան ռազմա-քաղաքական-տնտեսական ՀԱԲ կազմակերպելը, որովհետև Բրյուսել-Մոսկվա կամ Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա խոսակցության կայացման պարագայում կա մեծ վտանգ, որ այդպիսին կարող է դիտվել Հայաստան-Վրաստան տանդեմը և առնվազն կարող է ծավալվել խոսակցություն այդ թեմայով, երբ Վրաստանի հարցում ՆԱՏՕ անդամակցության բացառման դիմաց որոշակի փոխզիջումներ կանի նաև Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում