Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը եւ նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին:Բոլոր դեպքերում այս զարգացումների ֆոնին ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանն է վերջին երկու օրերին կարծես թե բավականին սիստեմավորված սրում իրավիճակը թե արցախյան, թե Հայաստանի սահմանների ուղղությամբ: Սա ակնհայտորեն Բաքվի դժգոհության դրսևորում է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության փոխնախագահ Արեգ Քոչինյանի հետ: