«Արտահերթ ընտրություններ առաջիկայում չեն բացառվում, ՏԻՄ-երում ձևավորվում են տեղական էլիտաներ»,- հայտարարում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։ Դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններից բավական ժամանակ է անցել, սակայն ոչ բոլոր համայքներում են արշալույսները խաղաղ։ Համայնքապետ չեն կարողանում ընտրել, նիստ չեն կարողանում գումարել, անհանդուրժողականության մթնոլորտ է, Երիցյանը նկատում է․ «Դա պատճառ է ընտրական համակարգի կտրուկ փոփոխության»։