Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հունվարի 12-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքի Ցինհայի նահանգում: Այդ մասին ասված Է գերատեսչության տարածած ծանուցման մեջ:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցուցումները գրանցվել են Հայբեյ Տիբեթյան Ինքնավար Օկրուգում՝ Սինին քաղաքից (տարածաշրջանի վարչական կենտրոն) մոտավորապես 80 կիլոմետր դեպի հյուսիս:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մենյուան Հուիի Ինքնավար Գավառի տարածքում, օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Հայբեյ Տիբեթյան Ինքնավար Օկրուգում, որտեղ բնակվում Է ավելի քան 265 հազար մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն, չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: