Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան: Արդյոք երեկվա զոհերը եւ վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: