Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Դավթյան․ 2022 թ․ գլխավոր նպատակս աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում:

ԿԳՄՍ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին:

Պատմական արդյունք՝ օլիմպիական խաղերում

Արթուր Դավթյանն ընդգծում է՝ 2021-ը թեև բարդ, բայց հաջողակ տարի էր իր համար. «Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձա, իսկ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեցի: Բարդ, դժվար տարի էր, բայց կարողացա ամենը պատվով հաղթահարել»:

Դավթյանն օլիմպիական խաղերում անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը նվաճեց մարմնամարզությունում: Չնայած պատմական արդյունք գրանցելուն՝ 29-ամյա մարզիկն ափսոսում է, քանի որ շատ մոտ էր նաև ոսկե մեդալին. «Երկրորդ ցատկիս ժամանակ գծերից դուրս եկա: Ցավալի էր, քանի որ այդ ցատկս շատ լավ էի կատարում, լավ էի տիրապետում ու հենց այդ ցատկի ժամանակ վրիպեցի: Առաջին տեղով էի ընթանում իմ կատարած ցատկից հետո, բայց լիարժեք ուրախ չէի, քանի որ չկատարեցի այն, ինչ կարող էի:

Իհարկե, կա ափսոսանք, քանի որ կարող էի ոսկե մեդալ նվաճել: Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Ուրախ եմ, որ գոնե կարողացա երրորդ տեղը զբաղեցնել ու մեդալ նվաճել: Անկասկած, եթե չորրորդ տեղը գրավեի, դա ոչինչ կլիներ, զրո արդյունք: Միայն սա էր ցավալի»:

Եվրոպայի առաջին չեմպիոնությունը՝ ապրիլի 24-ին

2021 թվականն Արթուր Դավթյանի համար նշանավորվեց նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը առաջին մասնակցությամբ և չեմպիոնությամբ. «Բոլորովին այլ զգացողություններ ունեի. նախ առաջին անգամ մեծահասակների պայքարում դարձա Եվրոպայի չեմպիոն, այն էլ՝ ապրիլի 24-ին: Բոլորս էլ գիտենք՝ դա ինչ ծանր օր է մեզ համար:

Կարողացա կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին. բոլորովին այլ զգացողություն էր, որը բառերով դժվար է նկարագրել: Շատ ուրախ էի ու հպարտ, որ այդ օրն իմ շնորհիվ բարձրացավ մեր երկրի դրոշը, ու հնչեց ՀՀ օրհներգը»:

Տպավորիչ արդյունքներ՝ ոչ բավարար պայմաններում

«Ուրիշ տարբերակ չունենք: Սա է պայմանը. եթե ուզում ենք ինչ-որ արդյունքի հասնել, պետք է անենք մեր գործը: Եթե ուզում ենք մեդալ նվաճել, պետք է պայքարենք, ամեն բան անենք արդյունքի հասնելու համար»,- ընդգծում է Արթուր Դավթյանը և փաստում, որ իրենց նպատակը մեդալ նվաճելն ու մեր երկրի պատիվը բարձր պահելն է, այնպես որ այլ տարբերակ չկա:

Մարմնամարզիկն ասում է՝ սպասում են նոր մարզադպրոցի կառուցմանը. «Գիտեմ, որ նոր մարզադպրոցի կառուցման համար արդեն տեղը որոշվել է, ճարտարապետական մրցույթ է հայտարարվել: Բոլորս սպասում ենք, շատ ենք ցանկանում, որ պայմանները բարելավվեն, հանդերձարանները բարեկարգվեն:

Եթե վնասվածք չունենամ, շատ եմ ցանկանում մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին ու այդ խաղերին նախապատրաստվելու համար չեմ ցանկանա նորից Վրաստան գնալ՝ ուսումնամարզական հավաքի: Աստված տա՝ մեր նոր մարզադպրոցն արդեն կառուցված լինի, հենց այդտեղ էլ պատրաստվենք ու մեր երկրից էլ մեկնենք օլիմպիական խաղերին»:

Ճկունություն, որը տարավ դեպի մարմնամարզություն

«Յուրաքանչյուր սպորտաձև սկսվում է մարմնամարզությունից: Նույն ըմբշամարտը, ֆուտբոլը… Ոչ մի վնաս չի լինի՝ բացի օգուտից: Մարմնամարզությամբ որոշ ժամանակ զբաղվելուց հետո կարող ես ցանկացած մարզաձևով զբաղվել, միայն օգուտ կլինի»,- փաստում է Արթուր Դավթյանն ու պատմում, որ այս մարզաձևով սկսել է զբաղվել 5 տարեկանից:

«Շատ ճկուն էի, ծնողներս որոշեցին ինձ տանել մարմնամարզության. անկեղծ լինեմ, չէի ցանկանում հաճախել, նույնիսկ հիշում եմ՝ լացելով էի գալիս, բայց կարծում եմ՝ ոչ մի երեխա էլ չի ցանկանում չարչարվել, այնպես որ երբեմն չպետք է նայես երեխայի կամակորություններին: Եթե ցանկանում ես արդյունքի հասնել, պետք է չարչարվես, պետք է ցավի … Չկա մի մարզիկ, որ այդ ամենի միջով անցած չլինի: 7,5 տարեկանում տեղափոխվեցի Ռուսաստանի Ռոստով քաղաք, իսկ 16 տարեկանում ընտանիքով նորից վերադարձանք: Դպրոցս այնտեղ եմ ավարտել, մանկությունս, կարելի է ասել, այնտեղ է անցել: Կարևորն այն է՝ այնտեղ էլ շարունակեցի մարզվել»,- ասում է 29-ամյա մարզիկը:

Ֆուտբոլիստի կարիերայի մասին երազանքը

Հայաստանի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկը խոստովանում է՝ ինքն ամբողջ կյանքում երազել է զբաղվել ֆուտբոլով. «Հիմա, երբ առիթ է լինում, երբ ստացվում է, անպայման խաղում եմ. ոչ միայն ֆուտբոլ, նաև թենիս, վոլեյբոլ: Ես, առհասարակ, սպորտ շատ եմ սիրում: Դիտել չեմ սիրում, բայց զբաղվել սիրում եմ: Նույնիսկ մարմնամարզությանն այդքան չեմ հետևում հեռուստացույցով»:

Ամենակարևոր մարդիկ

2019 թվականի ապրիլին լույս աշխարհ եկավ Արթուր Դավթյանի առաջնեկը՝ Ալիսան: 29-ամյա մարզիկն ասում է՝ դստեր ծննդից հետո իր հաջողությունները եռապատկվել են. «Աղջկաս ծննդից հետո հաջողություններս եռապատկվեցին: 2019 թվականի հունիսին Մինսկում մասնակցեցի Եվրոպական խաղերին ու հռչակվեցի չեմպիոն: Նույն տարում աշխարհի առաջնության ժամանակ օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշային միավորներ հավաքեցի: 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը չմասնակցեցինք, քանի որ դրանք անցկացվեցին Բաքվում, իսկ արդեն 2021 թվականին դարձա Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ընտանիքս շատ մեծ դեր ունի իմ հաջողություններում և, առհասարակ, իմ կյանքում: Բառերով կդժվարանամ նկարագրել այն զգացողությունները, որն ունենում եմ, երբ յուրաքանչյուր մրցումից հետո՝ Հայաստան ժամանելիս, աղջիկս օդանավակայանում դիմավորում է ինձ՝ անկախ օրվա ժամից: Ընտանեկան ջերմությունը շատ հաճելի է»:

2022 թվականի հետ կապված գլխավոր նպատակը

Արթուր Դավթյանի համար 2022 թվականի գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է. «Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»:

Մարզչի բարդ աշխատանքը և ապագայի հեռանկարները

Խոսելով ապագայի հեռանկարների մասին՝ Դավթյանը դժվարանում է պատասխանել՝ արդյոք կշարունակի՞ մնալ մարմնամարզությունում. «Մարզչի դերը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է: Երևի չէի ցանկանա մարզիչ դառնալ, թեև չեմ էլ բացառում:

Երեխաների հետ աշխատելը հեշտ չէ: Ամեն մարդ չի կարող մարզիչ լինել: Ամեն դեպքում կարիերաս ավարտելուց հետո շատ կուզենամ օգնել մեր պատանի սերունդներին և իմ ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի մեր մարզաձևը զարգանա»:

Դավթյանը նշում է՝ մարզիչների դերը շատ մեծ է այս մարզաձևում. առանց մարզչի ոչինչ չի կարող ստացվել: Այս համատեքստում Արթուրն ընդգծում է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի բացառիկ դերակատարությունը. «Ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ թիմի հաջողություններում շատ մեծ է Հակոբ Սերոբյանի դերը: Մեր մարմնամարզությունը հենց ինքն է ոտքի կանգնեցրել: Էլի լավ մարզիչներ ունենք՝ Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը»:

Ստացած ամենալավ խորհուրդը

Արթուր Դավթյանի հավաստմամբ՝ իր ստացած ամենալավ խորհուրդն է՝ «Մշտապես ձգտել առավելագույնին և պայքարել մինչև վերջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում