Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Գյումրիում տեղի ունեցած սարսափի 7-րդ տարելիցը

Այսօր լրանում է Գյումրիի սարսափելլի ոճրագործության յոթերորդ տարելիցը: 2015 թվականի հունվարի 12-ի լուսաբացին, ՌԴ ռազմակայանի զինծառայող Պերմյակովը լքելով ռազմակայանի տարածքը, քաղաքի թաղամասերից մեկում ըստ պաշտոնական վարկածի իբրև թե ջուր ուզելու նպատակով մտել էր տներկց մեկն ու գնդակահարել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում երեխաներին: Սարսափելի ոճրագործությունը ցնցեց ամբողջ Հայաստանը:

Հանցագործությունը կատարելու համար կասկածվող Պերմյակովը հայտնաբերվեց հայ-թուրքական սահմանի մոտ, ինչը հիմք էր տվել ենթադրելու, թե նա մտադիր է եղել հատել սահմանը: Նրան հայտնաբերել էին ռուս սահմանապահները, որոնք իրականացնում են հայ-թուրքական սահմանի հսկողությունը: Հանրային մեծ ուշադրության արժանացավ այն, որ հայտնաբերելով ոճրագործության համար կասկածվողին, ռուս սահմանապահները նրան ոչ թե ինչպես կարգն է փոխանցեցին հայ իրավապահներին, այլ հանձնեցին «ի պահ» ռուսական ռազմակայանին, որտեղից Պերմյակովը ըստ էության այլևս դուրս չեկավ մինչև դատավճիռ, իսկ դատավճռից հետո նա ինչպես հայտնի է տեղափոխվեց Ռուսաստան: Հենց ռազմակայանում էլ տեղի ունեցավ դատը: Ըստ էության, հայ իրավապահները զրկվեցին Հայաստանի քաղաքացիների սպանության համար կասկածվողի հանդեպ լիարժեք քննության հնարավորությունից:

Այն, որ տեղի է ունեցել կարգի խախտում և ռուս սահմանապահները պետք է Պերմյակովին հայտնաբերելուց հետո նրան փոխանցեին հայկական կողմին, հաստատեց նաև այն ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ռուսական ռազմակայանի տարածքում անցկացված դատավարությունն ավարտեց Պերմյակովին 10 տարվա ազատազրկման դատապարտելով: Ռուսաստանը Պերմյակովին հայկական կողմին չհանձնելը բացատրում էր իր Սահմանադրությամբ, ըստ որի, ՌԴ քաղաքացին ենթակա չէ որևէ այլ պետության իրավապահներին հանձնման: Հայ հանրության համար այդ բացատրությունն ընդունելի չէր, ինչպես ընկալելի չէր այն, որ սարսափելի ոճիր կատարող անձը դատապարտվում է ընդամենը 10 տարվա ազատազրկման: 7 տարի առաջ տեղի ունեցած առեղծվածային այդ սպանությունը առ այսօր հանրության համար ունի անպատասխան բազմաթիվ հարցեր, սկսած ոճրագործության պաշտոնական վարկածի հանդեպ անվստահությունից՝ թե տեղի ունեցածը այսպես ասած կենցաղային էր, մինչև ՌԴ վերաբերմունքն ու դատավճիռը:

Ինչու՞ Ռուսաստանն անմիջապես «ի պահ» վերցրեց Պերմյակովին, անգամ խախտելով հայ-ռուսական իրավակարգավորումը: Արդյո՞ք Մոսկվան ուներ ինչ-որ բան թաքցնելու նպատակ, թե՞ ուներ կասկածներ, որ Պերմյակովի ձեռքով իրականացված սարսափելի ոճիրն ունի հենց Ռուսաստանին հարվածելու նպատակ, քանի որ Հայաստանի հանրության մեծ վրդովմունքը առաջին հերթին ուղղվեց հենց Ռուսաստանի դեմ: Ավելին, Գյումրիում տեղի ունեցան ՌԴ դեմ զանգվածային հանրահավաքներ, որոնց միանում էին նաև քաղաքացիներ Երևանից: Բայց, այդ դեպքում ո՞վ էր Ռուսաստանին հենց ռուսաստանցի ծառայողի ձեռքով հարված հասցնողը, և ի՞նչ նպատակով: Ի՞նչ պարզեց Ռուսաստանը:

Սարսափելի ոճրագործությունը տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ բավականին էական քաղաքական տրամադրություններ և օրակարագեր էին խմորվում թե Կովկասի շուրջմ թե հարակից ռեգիոններում: Հանրության համար առեղծվածային այդ ոճրագործության հետ կապված հարցերը հազիվ թե ստանան պատասխան, և այն թերևս կմնա պատասխանների սպասող մեծ ցավերից մեկը:: Միաժամանակ իհարկե այն պետք է լինի բոլոր, ամենատարբեր հնարավոր ու ենթադրյալ շերտերի առումով դաս՝ ողբերգական կրկնություներից խուսափելու համար: Ընդ որում, թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, եթե Մոսկվան ոչ թե  հարվածի հեղինակ էր, այլ թիրախ և իրապես մտահոգված էր տեղի ունեցածով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում