Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մշակույթի, թատրոնի միջոցով ճանաչում ես ինքդ քեզ, ուրիշին, աշխարհը. Ռուբեն Բաբայան

Թատրոնն սկսվում է հենց մուտքից: Հանդիսատեսը թատրոնի մուտքից պետք է հասկանա, որ եկել է ուրիշ աշխարհ: Մարդիկ թատրոն են գալիս ոչ թե իրենց առօրյան շարունակելու, այլ ուրիշ դաշտ տեղափոխվելու համար: Հենց մուտքից կարելի է փչացնել հանդիսատեսի տրամադրությունը կամ բարձրացնել այն: Մի ժպիտ, բարև, մի քիչ ուշադրություն… Յուրաքանչյուր մարդ ուշադրության կարիք ունի, և, եթե նա զգում է, որ ուշադրության կենտրոնում է, որ կարևոր է որպես հանդիսատես, անհատ, անձ, միանգամից լավ է զգում: Այսպես է կարծում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որի հետ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի, Հայաստանում թատերական զարգացումների և Տիկնիկային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնն իրականում շատ տարբեր է. նույնիսկ չենք կարող ասել, որ հայկական թատրոնը սա է, իսկ իտալականը՝ սա: Բաբայանին հարազատ է խոսող թատրոնը: «Ինտերակտիվ թատրոնը ոչ թե պարտադրում է, որ հանդիսականը միանգամից արձագանքի ծափահարություններով կամ այլ կերպ, այլ հասկանա, որ նրա հետ լուրջ են զրուցում ու չեն փորձում ինչ-որ բան սովորեցնել: Թատրոնը բացում է մարդու խորությունը: Երբ ասում ենք, որ հասարակության մեջ տիրում է անհանդուրժողականություն, ատելություն, մենք մոռանում ենք, որ դա գալիս է մշակութային կրթության պակասից, որովհետև մշակույթի միջոցով ես դու ճանաչում ինքդ քեզ, ուրիշին, աշխարհը, հասկանում, թե ինչքան հարուստ է աշխարհն ու զանազան: Թատրոնը միշտ ունի ուղերձներ, քանի որ ժամանակի արվեստ է. ծնվում է այս պահին, մահանում այս պահին և պետք է արձագանքի այն պահանջներին, որոնք կան այսօր»,-շեշտում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հավելում՝ պետք է իմանալ, թե ինչի կարիք կա՝ վերքերը բուժելո՞ւ, թե՞ վերքերի վրա աղ լցնելու, կարիք կա հանդիսատեսին ցույց տալու, որ կյանքում միշտ կա լուսավոր կետ և երբեք չի կարելի հիասթափվել ու մերժել կյանքը, թե՞ թատերասերին ասելու, որ որևէ լուսավոր կետ չկա, որովհետև լուսավոր կետն իրականում մեզնից դուրս չէ, այն մենք ենք սփռում: Ռուբեն Բաբայանի համար կարևոր է հանդիսատեսին ցույց տալ, որ լույսը հենց նա է:

Ռեժիսորն անդրադառնում է նաև ներկայիս հայաստանյան թատերական իրականությանն ու հավաստիացնում, որ այն, ինչ կատարվում է հայ թատրոնում, շատ ողջունելի է, քանի որ ոլորտում բազմաթիվ երիտասարդ և հրաշալի ռեժիսորներ կան, որոնցից են Վահան Բադալյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Նարինե Գրիգորյանը, Սամսոն Մովսեսյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Զառա Անտոնյանը, Սուրեն Շահվերդյանը, Լիլի Էլբակյանը, Լուսինե Երնջակյանը և այլք: «Մենք այդ քանակությամբ իրարից տարբերվող ռեժիսորներ, այդպիսի անհատականություններ չենք ունեցել: Եկել է մի սերունդ, որը շատ ավելի բաց է: Դրան օժանդակել են նաև միջազգային փառատոնները»,-նշում է Բաբայանը:

Խոսելով Տիկնիկային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին՝ նա ընդգծում է, որ տարին հարուստ է լինելու նոր ներկայացումներով, անելու են հնարավորը, որ թատրոնը հյուրընկալի ռեժիսորների արտերկրից: Պատրաստվում են հյուրախաղերով հանդես գալ և՛ Հայաստանի մարզերում, և՛ Արցախում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում